Friday, 26 04 2024
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից

Բոլոր ճանապարհները տանում են Արցախ. ՀՅԴ-ի սակարկությունը ապրիլից առաջ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 10-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Այս լուրն ուշագրավ է Հայաստանի ներքաղաքական զարգացումների համատեքստում: Վերջին շրջանում մի չգրված օրինաչափություն է գործում: Արցախը դարձել է այն ճանապարհը, որի միջոցով նախկին պաշտոնյաները փորձում են «մեղքերի թողություն» ստանալ Սերժ Սարգսյանից կամ լուծել իրենց հուզող հարցերը: Բակո Սահակյանը դարձել է Սերժ Սարգսյանի շրջապատի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը և նրա խոսքը կշիռ ունի Հայաստանի գործող նախագահի համար:

Պատահական չէ, որ հայաստանցի պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները դիմում են Բակո Սահակյանին` Սերժ Սարգսյանի մոտ բարեխոսելու նպատակով: Նախկին պաշտոնյաների կամ օլիգարխների պարագայում` Բակո Սահակյանի բարեխոսելու գինն Արցախում կատարվող ներդրումներն են, ընդ որում` դրանց համարժեքությունն ամենից լավ կարող է պարզել հենց Սերժ Սարգսյանը. նա բոլորից լավ գիտի, թե որ պաշտոնյան կամ օլիգարխն ինչքան հարստություն են դիզել հայաստանյան համակարգի ռեսուրսի հաշվին: ՀՅԴ պարագան մի փոքր այլ է. ավանդական կուսակցությունը քաղաքական սակարկության առարկա է դարձնում իր համահայկականությունը, Սփյուռքի գործոնը:

Հրանտ Մարգարյանին Արցախ տարել է թերևս հայաստանյան օրակարգը` հատկապես, որ վերջին շաբաթներին ՀՅԴ վարքագծում ակնհայտ լարվածություն է նկատվում: Ըստ ամենայնի` ՀՅԴ-ին անհանգստացնում է այն հանգամանքը, որ ապրիլյան զարգացումների համատեքստում կարող է կորցնել իր ազդեցությունը կամ նույնիսկ` պահանջարկվածությունը:

Խոսքը չի վերաբերում կոալիցիայում լինել-չլինելուն կամ նախարարական մեկ աթոռ ավել կամ պակաս ունենալուն: Հայաստանի քաղաքական դաշտի ազդեցիկ դերակատարներին հուզում է հեռանկարի հարցը: Ինքնին հասկանալի է, որ ապրիլին ներհամակարգային զարգացումներն ոչ թե ավարտվում, այլ նոր թափ են ստանում, ընդ որում` ավելի խորքային մակարդակում, միտված 2022-ի համատեքստին: ՀՅԴ-ին անհանգստացնում է հենց հեռանկարի անորոշությունը, մշուշը: Պատահական չէ, որ ռեյտինգային ընտրակարգի դեմ դաշնակցական «խռովությունը» շոշափում էր ոչ թե ընթացիկ քաղաքական խնդիր, այլ հարց, որն առավելապես վերաբերում է 2022-ի խորհրդարանական ընտրություններին:

ՀՅԴ-ին երկարաժամկետ երաշխիքներ են պետք, ավանդական կուսակցությունը ռեյտինգային ընտրակարգի թեմայով սրեց հարցը` ակնկալելով զիջումներ կամ հավաստիացումներ ՀՀԿ-ից, մանավանդ, որ խորհրդարանում ՀՅԴ յոթ ձայները ՀՀԿ-ի համար պահանջարկված են մարտ-մայիս ամիսներին. դրանից հետո ավանդական կուսակցության կշիռն ավելի է թուլանալու: Սակայն Սերժ Սարգսյանի մանևրելու ռեսուրսն անհամեմատ մեծ է ու պատահական չէ, որ ՀՀԿ-ն բավականին կտրուկ արտահայտվեց ռեյտինգային ընտրակարգը վերացնելու ՀՅԴ առաջարկի վերաբերյալ` հասկացնելով, որ զիջումների գնալու նույնիսկ ցանկություն չունի: Ահա, այս համատեքստում Հրանտ Մարգարյանը մեկնում է Արցախ` Բակո Սահակյանի հետ հանդիպման:

Դժվար է կանխատեսել, թե ինչ ավարտ կունենա Մարգարյանի «արցախյան» առաքելությունը, սակայն ՀՅԴ-ն կանգնած է լուրջ երկընտրանքի առջև: Հայաստանում գոյություն ունեցող կալիցիան դասական չէ և ձևավորված է, այսպես կոչված, «1+»-ի սկզբունքով, որտեղ միակ սուբյեկտը ՀՀԿ-ն է, իսկ ՀՅԴ-ին սպառնում է քաղաքական դիմազրկության և կցորդ դառնալու հեռանկարը:

Մյուս կողմից` վարչական ռեսուրսի և թեկուզև սահմանափակ իշխանության բացակայությունը ՀՅԴ-ին կարող են մղել քաղաքական լուսանցք, մանավանդ, որ դաշնակցականությունը լուրջ ճգնաժամ է ապրում նաև Սփյուռքում` գաղափարական և ինստիտուցիոնալ առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում