ԱԺ-ում այսօր՝ փետրվարի 8-ին, հրավիրվել է արտահերթ նիստ, և քննարկվում է Ներման մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ օրինագիծը:
«Եթե նախագահի դերը պետք է այսպես իջեցվեր, միգուցե սահմանադրական փոփոխությունների ժամանակ չնախատեսեիք նախագահի ինստիտուտ: Իմաստը ո՞րն է: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ սկսվել է նախագահի ինստիտուտի համալիր նսեմացման գործընթաց»,- հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Պատգամավորի համոզմամբ՝ հրամանագրերը պետք է լինեն հրապարակային, որպեսզի հանրությունն իմանա՝ ում է ներվել:
Մարուքյանը չի կարծում, որ պետք է խնդրագիր չներկայացվի և պետք է դատվածությունը հանվի:
Մանրամասները՝ տեսանյութում: