Friday, 26 04 2024
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց

Որ կապիտալն է սահմանելու 2022-ի կանոնը

«Ծառուկյան» դաշինքը ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ին առաջարկում է միանալ այսպես կոչված ռեյտինգային ընտրակարգը չեղարկելու օրենսդրական նախաձեռնությանը: Տրամաբանությունը հուշում է, որ ՀՅԴ համար դա պետք է լինի ընդունելի նախաձեռնություն, քանի որ Դաշնակցությունն ինքն էլ մտահոգություն էր արտահայտել դրա կապակցությամբ: Այստեղ սակայն խնդիրն այն է, որ ընտրակարգի վերաբերյալ մոտեցումները Հայաստանում ձևավորվում են ոչ թե ըստ այսպես ասած գաղափարական կամ հայեցակարգային մոտեցումների, այլ ըստ քաղաքական նպատակահարմարության: Ըստ այդմ, Հայաստանում քանի դեռ ձևավորված չէ նոր քաղաքական իշխանությունը և պարզ չէ, թե ի վերջո ինչպիսի հարաբերակցություն ու ստատուս-քվո է լինելու ապրիլից հետո, ընտրական կարգի և կանոնների վերանայումը գործնականում բացառելի է: Դա տեղի կունենա այն բանից հետո, երբ քիչ թե շատ հստակություն կմտնի ներիշխանական ստատուս-քվոյի հարցում և ըստ այդմ պարզ կլինի, թե գերակշռող ուժը ինչպիսի տեխնոլոգիա-մեթոդաբանական ներուժ ունի հնարավորինս անաղմուկ վերարտադրություն ապահովելու համար, հատկապես ի՞նչ խաղի կանոն է առավել համարժեք ու ներդաշնակ այդ ներուժի առավելագույն օգտագործմանը: Դրանից է կախված լինելու, թե ինչ վերանայման կենթարկվի այսպես ասած ռեյտինգային համակարգը, որն իրականում ոչ միայն թաքնված՝ այն էլ վատ թաքնված մեծամասնականն է, այլ ըստ էության գերմեծամասնականը, երբ ոչ թե մեկն է հաղթում, այլ մի քանիսը, կարևորը՝ լինի վճարունակ:

Խոշոր հաշվով, սկզբունքորեն նկատելի չէ հեռանկար, երբ Հայաստանում կարող է կիրառվել այլ ընտրակարգ, քան այն, որի առանցքում փողն է և վճարունակությունը: Համենայն դեպս, ներկայումս իշխանությունը չունի այլ ռեսուրս և նույնիսկ ֆիզիկական ուժն իր կենսունակությամբ ներկայումս արդյունավետ չէ: Բանն այն է, որ անգամ որևէ նոր ստատուս-քվոյի դեպքում ակնհայտ է, որ գերակա դիրքում հայտնվողը դարձյալ լինելու է կապիտալը: Հարցը այն է, թե որ կապիտալը՝ հայաստանյան, ռուսաստանահայ, թե՞ այսպես ասած արևմտյան՝ ի դեմս նոր նախագահ Արմեն Սարգսյանի:

Միևնույն է, պայքարը ներկայումս սկզբունքորեն կապիտալի թևերի միջև է և ըստ այդմ աներկբա է, որ ինչպիսի փոփոխության էլ ենթարկվի ընտրական համակարգը կամ խաղի կանոնը 2022-ին ընդառաջ, առանցքում թերևս կշարունակի մնալ կապիտալի դերը, վճարունակության խնդիրը, որովհետև այլ ռեսուրս ներիշխանական պայքարում ներգրավված խմբերը՝ չունեն: Առավել ևս, որ մեծ հավանականությամբ անգամ ստատուս-քվոյի վերանայումը 2022-ին տեղի չի ունենա այն ծավալներով, որ խոսք լինի լիովին նոր խաղի կանոնների մասին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում