Friday, 26 04 2024
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է

«Ընկերուհուս բան ես ասել». անչափահասները պատահական անցորդին տարել են «Կոմայգի», թալանել ու «թռել»

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Գագիկ Հ.-ի ու Հովակիմ Պ.-ի գործի դատական քննությունը:

Դեպքի պահին Հովակիմը անչափահաս էր, նրա խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին, դատական նիստին նա ներկայացել էր օրինական ներկայացուցչի ու իր շահերի պաշտպանի հետ:

Գագիկ Հ.-ի խափանման միջոցը կալանավորումն է: Գագիկը դատական նիստին ներկայացել էր բարձր տրամադրությամբ, որը պահպանեց ամբողջ նիստի ընթացքում:

Երկու երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ կողոպուտ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով:

Ըստ մեղադրանքի՝ կողոպուտը կատարվել է «Անգլիական» այգում՝ Կոմայգում, բայց այդ այգու որոշակի համբավի հետ կապված չէ, ուղղակի Գագիկը տուժող Հովիկ Թ.-ին «բռնացրել է» Խորենացու փողոցում, իսկ շրջակայքի ամենահարմար տեղը՝ կեսգիշերին  կողոպուտ կատարելու համար, համարել է սակավամարդ այգին և տուժողին տարել է այնտեղ…

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունվարի 3-ին, ժամը 23-ն անց  30-ի սահմաններում Գագիկը, Հովակիմն ու նրանց ընկեր Յուրան քաղաքի կենտրոնում զբոսնելու ժամանակ նկատել են ուսապարկով անցնող Հովիկ Թ.-ին:

Գագիկը Խորենացու փողոցում մոտեցել է Հովիկին ու ասել է կողոպուտների՝ «դասական» դարձած նախադասությունը՝ դու իմ ընկերուհուն մոտեցել ու բան ես ասել, ընկերուհիս ա ասել:

Անծանոթը սկսել է ժխտել, ասել է, թե ինքը ոչ մի աղջկա չի մոտեցել: Իսկ Գագիկն ասել է, թե հնարավորություն կա, որ անմիջապես հանդիպեն ընկերուհուն, ու նա կասի՝ ա՞յդ տղամարդն է իրեն «մոտեցել ու բան ասել»:

Քանի որ անծանոթը համոզված է եղել, որ ոչ մի աղջկա չի նեղացրել, բացի այդ՝ Գագիկը մենակ չէր, նրանք երեքով էին, անծանոթը գնացել է Գագիկի հետ: Վերջինս քայլերն ուղղել է դեպի Կոմայգի: Անցած տարի հունվարին բավական ձյուն էր եկել, այգին ձնառատ ու մութ էր: Եվ, իհարկե, այնտեղ ոչ մի ընկերուհի չկար:

Հովիկ Թ.-ն ասել է, թե շտապում է ու չի կարող սպասել: Այդ պահին Գագիկը հարվածել է նրա ոտքին: Հովիկ Թ.-ն վայր է ընկել: Գագիկն ու Հովակիմը, ըստ տուժողի ներկայացրածի, իրեն հարվածել են, Գագիկը փակել է իր բերանը,  նրանք իր հոգուստի գրպանները ստուգել ու հափշտակել են դրամապանակը՝ 60  հազար դրամով,  30 կանադական դոլարով, վերցրել են նաև էլեկտրոնային կրիչը, ականջակալները, «Այֆոն» բջջային հեռախոսը՝ իրեն պատճառելով ընդհանուրը՝ 229 հազար 168 դրամի գույքային վնաս:

Գագիկն ու Հովակիմը, ըստ մեղադրանքի, փորձել են հափշտակել նաև տուժողի ուսապարկը, որի մեջ եղել է դյուրակիր համակարգիչ, սակայն տուժողը ուսապարկը կարողացել է պինդ պահել ու չհանձնել կողոպտիչներին: Նա գոռացել է, Գագիկը հրահանգել է՝ փախանք: Եվ տղաները վազելով դուրս են եկել այգուց, նստել են պատահական տաքսի, հեռացել են դեպքի վայրից:

Գագիկի ու Հովակիմի հետ դեպքի վայրում էր նաև նրանց երրորդ ընկեր Յուրա Ա.-ն, ով դեպքի պահին 17 տարեկան էր: Նա տուժողին չի մոտեցել, չի հարվածել, նրանից ոչինչ չի վերցրել, այդ պատճառով քրեական գործով նա ստացել է վկայի կարգավիճակ:

Դատարանը այս նիստում հարցաքննեց հենց Յուրա Ա.-ին, ով արդեն չափահաս է, ծառայում է բանակում, ներկայացել էր զինվորական հագուստով: Նախորդ նիստին Յուրան, վախենալով հարցաքննությունից, հայտարարել էր, թե ցանկանում է ներկայանալ փաստաբանի հետ:

Այս նիստին, սակայն, ներկայացել էր առանց փաստաբանի ու ասաց, թե «թյուրիմացություն է եղել», ինքը իրավիճակը ճիշտ չի գնահատել, հետո է հասկացել, որ իրեն դատարանում հարցաքննվելու համար փաստաբանի ներկայություն պետք չէ:

Յուրան միաժամանակ ասաց, թե երկար ժամանակ է անցել, ինքը մոռացել է շատ բան:

Ըստ վկայի դատաքննական ցուցմունքի՝ ինքը առավել մտերիմ է եղել Գագիկի հետ, իսկ Հովակիմի հետ ավելի ուշ է ծանոթացել:

Գիտի, որ Գագիկը չափահաս է, ապրել է վարձով՝ Նորքի յոթերորդ զանգվածում:

Դեպքի օրը իրեն զանգել է Գագիկը, ասել է՝ քաղաքում է՝ «Անգլիական» այգում, կարող են հանդիպել:

Վկան այգին անվանում էր «Անգլիական», նա ոչ մի անգամ չօգտագործեց «Կոմայգի» անվանումը:

Վկան ասաց, որ ժամը 23-ի սահմաններում հասել է այգու մոտ, գլխավոր մուտքից մտել է այգի, հասել է այնտեղ, որտեղ Գագիկն էր: Տեսել է, որ մեկը ընկած կամ կիսաչոքած է ձյուների մեջ ու գոռում է՝ կայնի, կայնի: Իսկ Գագիկը պատրաստվում էր փախչել:

Ինքը չի իմացել՝ ինչ է կատարվել մինչև իր տեղ հասնելը, բայց ենթադրել է, որ մի բան «էն չի»: Հովակիմին այդ վայրում չի տեսել: Հետո է նրան նկատել՝ այդ վայրից մոտ 50 մետր հեռու, հասկացել է, որ Հովակիմը «տուալետի խնդիր ունի»:

Քանի որ Գագիկը փախել է՝ ընկած մարդու գոռալու պատճառով, ինքն էլ է վազել Գագիկի հետ: Այդ վազքի ընթացքում տեսել է «տուալետի խնդիրներով զբաղված» Հովակիմին, հետո նրան չի տեսել:

Այգուց դուրս գալով՝ Գագիկն ասել է, որ տուժողից բան է վերցրել, ապա իրենք տարբեր տաքսիներ են նստել, Գագիկն ասել է՝ կհանդիպենք կայարանում: Հանդիպել են կայարանի մոտ, այնտեղից ինքը մեկնել է Չարենցավան, իսկ թե ուր է գնացել Գագիկը՝ չգիտի:

Վկան նշեց, որ տուժողից վերցրած ոչ մի բան Գագիկն իրեն չի տվել: Ինքը ոչինչ չի վերցրել:

Հարցերի ընթացքում հանկարծ Յուրան հիշեց, որ ինքը պարտք է ունեցել՝ 80 հազար դրամ: Մի մարդուց պարտք էր վերցրել՝ ընկերուհու ծննդյան օրվա նվեր գնելու համար: Ինքը խոսակցության մեջ Գագիկին ասել էր, որ պարտք ունի, չի կարողանում մարել: Ահա այգում կատարված դեպքից հետո Գագիկն իրեն ասել է, թե իր պարտքը մարել է՝ այդ խնդիրը լուծված է: Բայց ինքը Գագիկին չէր խնդրել, որ այդ ճանապարհով գումար հայթայթի կամ իր պարտքը մարի: Ինքը պարտատիրոջից իմացել է, որ Գագիկը, իրոք, մարել է իր պարտքը…

Դատախազի միջնորդությամբ հրապարակվեցին վկայի նախաքննական ցուցմունքները, որտեղ դեպքը ներկայացված էր այլ կերպ:

Ըստ այդ ցուցմունքների՝ դեպքի օրը Յուրան, Գագիկն ու Հովակիմը ուշ ժամին զբոսնել են քաղաքում: Յուրան ու Հովակիմը զրուցում էին, երբ նկատել են, որ Գագիկը խոսում է մի անծանոթի հետ: Միաժամանակ Գագիկը գլխի «ժեստով» հասկացրել է, որ ընկերները գնան իր հետևից: Նա անծանոթի հետ խոսելով՝ քայլել է դեպի «Անգլիական» այգի:

Ըստ Յուրայի նախաքննական ցուցմունքի՝ ինքը ճանապարհին լսել է՝ ինչպես է Գագիկը անծանոթին ասում, որ նա մոտեցել ու բան է ասել ընկերուհուն, իսկ անծանոթը, ում ձեռքին ուսապարկ կար, պնդում էր, թե ոչ մի աղջկա չի մոտեցել:

Երբ մտել են այգի, անծանոթն ասել է, թե չի կարող սպասել, շտապում է, պետք է գնա:

Այդ ժամանակ, ըստ վկայի, Գագիկը հարվածել է տուժողի ոտքին, նա ընկել է: Ինքը կատարվածից հանկարծակիի է եկել, վախեցել ու հեռու է քաշվել: Տուժողին մոտեցե՞լ, թե՞ չի մոտեցել Հովակիմը՝ չի կարող ասել, ինքը հիմնականում նկատել է Գագիկի գործողությունները:

Գագիկը կռացել է տուժողի վրա, նրա հագուստի գրպաններից ինչ-որ բաներ է վերցրել: Հետո գոռացել է՝ փախանք:

Իրենք վազելով հեռացել են այգուց, երեքով նստել են տաքսի: Ինքն իջել է կայարանի մոտ, որ մեկնի Չարենցավան: Իսկ թե ուր են գնացել Գագիկն ու Հովակիմը, չգիտի:

Մի քանի օր հետո Գագիկն ասել է, թե մարել է իր 40 հազար դրամ պարտքը՝ նախաքննական ցուցմունքում Յուրան ասել էր, թե ընկերուհու ծննդյան օրվա նվերի համար պարտք էր վերցրել 40   հազար դրամ: Նա իր ցուցմունքում, ինչպես նաև առերես հարցաքննությունների ժամանակ պնդել էր սկզբնական ցուցմունքը, ինչպես նաև պնդել էր, թե Գագիկին ասել էր, որ պարտք ունի, բայց նրա հետ չէր պայմանավորվել այդ ճանապարհով գումար ձեռք գցելու մասին: Կատարվածը իր համար եղել է անսպասելի…

Վկա Յուրա Ա.-ն նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո ասաց, որ նախաքննական ցուցմունքները ճիշտ են, իրեն չեն ստիպել, որ նման ցուցմունք տա, ուղղակի ինքը հարցաքննությունների ժամանակ «սթերսի մեջ էր», «հուշտ էր լինում», սակայն տվել է ճշմարտացի ցուցմունքներ, իսկ դատարանում այլ բաներ է ասել, որովհետև ոչինչ այլևս չի հիշում՝ ինքը չի կենտրոնացել, որ այդ դեպքը մտապահի…

Վկա Յուրա Ա.-ի հարցաքննությունը համարվեց ավարտված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում