Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Եթե հայերն ընտրեն կամ քրդական կողմը, կամ սիրիական՝ դժվար վիճակ կստեղծվի. Պետք է առաջ մղել չեզոքության գաղափարը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է միջազգային հարաբերությունների փորձագետ, Ժնևի համալսարանի դասախոս Վիգեն Չետերյանը։

-Պարոն Չետերյան, Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների հրամանատարությունը բանակցում է երկրի իշխանությունների հետ Աֆրինը Դամասկոսի վերահսկողությանը հանձնելու շուրջ։ Ինչպե՞ս եք դուք գնահատում այնտեղ ստեղծված իրավիճակը։

Աֆրինում քրդերն իրենց հույսը դրել էին ռուսական ռազմական ներկայության վրա։ Դամասկոսի սիրիական ներկայությունն այնտեղ ձևական է, Սիրիայի բանակն այնտեղ շատ մեծ հնարավորություններ չունի, որպեսզի դիմակայի թուրքական ուժերին։ Բացի այդ, Սիրիայի բանակը մի քանի ճակատների ուղղությամբ բավական զբաղված է։ Սիրիայի բանակը երկու ճակատների ուղղությամբ հարձակման է անցել՝ Դամասկոսի արևելյան արվարձանների և Իդլիբի ուղղությամբ։ Սիրիայի բանակը ռազմական հնարավորություններ չունի Աֆրինի ուղղություամբ որևէ քայլ ձեռնարկելու համար։ Հիմա քրդական կողմը ուզում է ոչ միայն ներքաշել սիրիական բանակը, այլ դրա հետ մեկտեղ ռուսական օդուժը։ Բացի այդ, ինչպես գիտեք, թուրքական հարձակման առաջին օրերին մի քանի տասնյակ ռուսական ռազմական ներկայացուցիչներ, որոնք Աֆրինի շրջանում էին, դուրս եկան և թուրքական հարձակումը հնարավոր չէր լինի ռուսական կողմից կանաչ լույսի։ Հետևաբար քրդական փորձերը՝ ներքաշել ռուսական օդուժն այդ պայքարի մեջ, հավանաբար անհույս քայլ է։

-Քրդական ուժերի ներկայացուցիչները մեկնաբանում են, որ ռուսների իրական նպատակը իրենց ուժերը թուլացնելն ու Աֆրինը Ասադի ռեժիմին հանձնելն է։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները։

Ես կարծում եմ՝ ռուսները դուրս եկան Աֆրինի շրջանից, քանի որ ռուսների հիմնական նպատակներից մեկը Միջին Արևելքում, մասնավորապես Սիրիայում և Իրաքում ամերիկյան դիրքերը թուլացնելն է։ Եվ քանի որ Սիրիայում քրդական ուժերը բավական ինտենսիվ համագործակցում են Ամերիկայի հետ, Ռուսաստանի տեսանկյունից քրդական ուժերի թուլացումը նշանակում է նաև ամերիկյան ծրագրերի խափանում Սիրիայում։ Հիմա ես չգիտեմ, եթե թուրքական ուժերը հաջողություն գրանցեն, հետո այդ շրջանները հանձնելո՞ւ են Սիրիայի իշխանություններին, ես մի փոքր թերահավատ եմ։ Սակայն ռուսական տեսանկյունից ամերիկյան ուժերի թուլացումը Սիրիայում արդեն բավական կարևոր արդյունք է։

-Ձեր կարծիքով, տեղի հայերը, եկեղեցին ինչպիսի՞ դիրքորոշում պետք է որդեգրեն։ Վերջերս պարզ դարձավ, որ հայ եկեղեցին մերժել է քրդական կողմի պահանջները։

-Հայերն այդ տարածքում ո՛չ ռազմական առումով, ո՛չ էլ դեմոգրաֆիկ տեսանկյունից մեծ թիվ չեն կազմում։ Հայկական կողմը միակ քաղաքականությունը, որ կարող է վարել, այս ալեկոծ ժամանակահատվածում իր գոյությունը պաշտպանելուն ուղղված քայլերն են։ Գիտեք, որ քրդական ներկայությունը միայն Աֆրինում չէ, այլ նաև այլ շրջաններում, իսկ հայերի ամենաշատ ներկայությունը Հալեպում, Դամասկոսում, Լաթաքիայում է։ Եթե հայերն ընտրեն կամ քրդական կողմը, կամ սիրիական, դա շատ տհաճ և դժվար իրավիճակ կստեղծի հայերի համար։ Պետք է առաջ մղել չեզոքության գաղափարը, որքանով դա հնարավոր է։ Հայերն այս պատերազմի մեջ ո՛չ շահ ունեն և ո՛չ էլ պաշտպանող կողմ, և պետք է փորձեն այս ալեկոծ ժամանակաշրջանն անցկացնել նվազագույն կորուստներով ու վնասներով։

-Գամիշլիի հայ կաթոլիկ առաջնորդը պատմում է, որ քրդերն առաջարկել են համաձայնագիր ստորագրել, որ ընդունում են քրդերի իշխանությունը, սակայն մերժում են ստացել: Այս քայլն ինչպե՞ս եք գնահատում:

-Գամիշլիի շրջանի մեջ սիրիական բանակի ներկայությունը շատ սահմանափակ է: Ամբողջ նահանգի մեջ սիրիական բանակը շատ հզոր ներկայություն չունի, ավելի հարավ՝ նույնպես սահմանափակ ներկայություն ունի: Գամիշլիի մեջ հայերի համար դժվար է հարյուր տոկոս դեմ գնալ քրդական համայնքին, բայց պետք է ավելի մեղմ խողովակներով այդ հարցերը լուծել:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում