Լուրեր
Խոշոր վթար Խանջյան փողոցում․ մի քանի մեքենա բախվել են իրար
  • 18:08
  • 2018-01-22
  • Դիտումներ՝ *

Հունվարի 22-ին, ժամը 16:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի և Խանջյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Qashqai» մակնիշի 01 TA 088 (վարորդ՝ Դ. Թ.), «Mercedes E» մակնիշի 05 AT 077 (վարորդ՝ Ա. Տ.), «Lada 21010» մակնիշի 35 ML 635 (վարորդ՝  Վ. Հ.) և «ՎԱԶ 2107» մակնիշի 27 SO 397 (վարորդ՝ Հ. Մ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները. տուժածներ չկան: ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայից առաջացել է վառելիքի (բենզին) արտահոսք:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

  • Դիտումներ՝ *