ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը փաստարկված չի համարում «Ելք»-ի այն տեսակետը, որ ՀՀԿ առաջադրած նախագահի թեկնածուին իրենք դեմ կքվեարկեն՝ ելնելով այն հանգամանքից, որ նա Հանրապետականի թեկնածուն է:
«Հետաքրքիր է, եթե Արմեն Սարգսյանը չլիներ Հանրապետականի թեկնածուն, ապա «Ելք»-ն ի՞նչ դիրքորոշում կունենար», – լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վահրամ Բաղդասարյանը։
Անդրադառնալով այն հարցին, որ «Ելք»-ին հնարավորություն չի տրվում իրենց թեկնածուին առաջադրել՝ Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ դա Հանրապետականի մեղքը չէ։