Անկարան մտադիր է ավարտել Աֆրինում՝ «Ձիթապտղի ճյուղ» օպերացիան սեղմ ժամկետներում։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը Բուրսա նահանգում,– հաղորդում է Anadolu գործակալությունը։
«Ցամաքային օպերացիան շարունակվում է, մենք մտադիր չենք կանգ առնել»,– հայտարարել է Էրդողանը։
Նրա խոսքերով՝ Թուրքիան օպերացիան իրականացնում է նրանց դեմ, ովքեր գրոհում են իր սահմանային շրջանները, և դա նրա ազգային դիրքորոշումն է։
Ինչպես արդեն հաղորդվել է, հունվարի 21-ին Թուրքիան ցամաքային հարձակում է սկսել քրդական ինքնապաշտպանական ջոկատների վրա՝ Սիրիայի Աֆրինի շրջանում։ Վարչապետ Բինալի Յելդիրիմի խոսքերով՝ Թուրքիան ուզում է Աֆրինի շրջանում 30-կիլոմետրանոց «անվտանգության գոտի» ստեղծել։