Ֆրանսիան պահանջում է ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարել՝ Սիրիայում Թուրքիայի ռազմական օպերացիայի վերաբերյալ։ Այս մասին հաղորդել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան–Իվ Լե Դրիանը,– հաղորդում է Reuters գործակալությունը։
«Գուտա, Իդլիբ, Աֆրին. Ֆրանսիան խնդրում է ԱԽ արտահերթ նիստ գումարել»,– հայտարարել է Լե Դրիանը իր Twitter-ում։ Նա ավելացրել է, որ այսօր բանացություն է վարել թուրք կոլեգայի հետ։
Թուրքիայի ՊՆ ղեկավար Նուրեթին Ջանիկլին հունվարի 19-ին հաղորդել է, որ Թուրքիան սկսում է օպերացիան սիրիական Աֆրինում՝ ամերիկացիների կողմից աջակցություն ստացող քրդերի դեմ։