Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքի տներից մեկում 10-օրական երեխա է մահացել:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից armtimes.com-ի հարցին ի պատասխան ասացին, որ հունվարի 19-ին՝ առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում, ոստիկանության «Մարտունու» բաժին Մադինայի բուժամբուլատորիայից ահազանգ է ստացվել, որ հերթապահ բժիշկների խումբը կանչով մեկնել է Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղ, որտեղ տներից մեկում հայտնաբերել են 10 օրական տղա երեխայի դի։ Մեր հարցին, թե մահվան հանգամանքները հայտնի՞ են, ոստիկանությունից ասացին, որ այս պահին մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրում է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում