Friday, 26 04 2024
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր

88-ի շարժում-30. Համազգային գթությունից` համազգային անեծք

Երբ մեկնարկեց 1988-ի համազգային շարժումը, Խաչիկ Ստամբոլցյանն աշխատում էր ՀՀ ԳԱԱ փորձարարական կենսաբանության ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող: Նրա գործընկերները պատմում են, որ Ստամբոլցյանի ակտիվության հետագիծը տանում է մինչև 90-ականների կեսեր, երբ նա նախաձեռնում էր կիսաընդատակյա հանդիպումներ, ժողովներ բնապահպանական թեմաներով:

Քննարկումների հիմնական թեմաներն էին «Նաիրիտը», Մեծամորի ԱԷԿ-ը: Այս թեմաները Ստամբոլցյանի ու մյուս «կանաչների» հետ եկան համազգային շարժման օրակարգ: Հետագայում ժողովուրդը «Նաիրիտի», Մեծամորի ԱԷԿ-ի փակումը կապեց հիմնականում Խաչիկ Ստամբոլցյանի անվան հետ` նրան մեղադրելով Հայաստանի տնտեսությանը հասցված վնասի համար: Արդարությունը, սակայն, ստիպում է արձանագրել, որ արդյունաբերական և էներգետիկ հսկաների ռիսկայնության վերաբերյալ կասկածներ առաջացան նաև Մոսկվայի և Երևանի կոմունիստական իշխանությունների մոտ, երբ 1988-ի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը:

Շարժման տարիներին Ստամբոլցյանը հիմնադրել ու ղեկավարել է «Գթություն» կազմակերպությունը, որը կոչված էր բարեգործական ծրագրեր իրականացնել հանրապետությունում։ Կոմունիստական իշխանության նկատմամբ հասարակության տոտալ անվստահության պայմաններում այդ կազմակերպությունը դարձել էր համազգային գթության խորհրդանիշը: 88-90թթ-ին Խաչիկ Ստամբոլցյանն ուներ այնքան հեղինակություն, որքան` «Ղարաբաղ» կոմիտեի անդամները:

Պատահական չէ, որ երկրաշարժին հաջորդած օրերին նա, կոմիտեի անդամների հետ միասին, ձերբակալվեց: Ի դեպ, Խաչիկ Ստամբոլցյանը, շարժման մի քանի գործիչների հետ միասին, կոմունիստական իշխանության տարիներին ընտրվեց ՀԽՍՀ 11-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր: Կոմունիստական իշխանության տապալումից հետո հանրության վերաբերմունքը Խաչիկ Ստամբոլցյանի հանդեպ արմատապես փոխվեց: ՀՀՇ-ի իշխանության առաջին տարիներին նա Գերագույն խորհրդում ղեկավարում էր աղետի գոտու խնդիրներով զբաղվող մշտական հանձնաժողովը:

Մարդիկ Խաչիկ Ստամբոլցյանին մեղադրում էին, որ որպես «Գթություն» կազմակերպության ղեկավար՝ իր ձեռքն է կենտրոնացրել Սպիտակի երկրաշարժի հետևանքով աղետի գոտու կարգավիճակ ստացած բնակավայրերին հասցեագրված ամբողջ օգնությունը, և այդ օգնությունը տնօրինել ըստ իր անձնական ցանկության ու հիմնականում ոչ միշտ իր նպատակին ծառայեցնելով։ Դժվար է ասել` ինչքանով են հիմնավոր այդ մեղադրանքները, բայց փաստն այն է, որ 1994-ից սկսած` Խաչիկ Ստամբոլցյանին իրենից օտարեց ոչ միայն կառավարող ՀՀՇ-ն, այլ նաև` ընդդիմությունը: Շարժման տարիներին Խաչիկ Ստամբոլցյանը համազգային գթության խորհրդանիշ էր, հետո դարձավ համազգային անեծքի թիրախ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում