ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե նախագահի հաջորդ թեկնածուն պետք է լինի քաղաքականությամբ չզբաղված անձ:
«Երբ խոսքը գնում է քաղաքականությամբ զբաղվելու կամ ներքաղաքական կյանքում որոշակի դերակատարում ունենալու մասին, ապա նախագահը կարող է դառնալ կողմնակից: Մինչդեռ նոր Սահմանադրությամբ երկրի նախագահին վերապահված են անկողմնակալ, Սահամանադրությունը երաշխավորելու ֆունկցիաները: Դա չի նշանակում, որ մարդն անտեղյակ է քաղաքականությունից, այլ կուսակցական պատկանելությունը ստեղծելու է որոշակի պրոբլեմներ», ասաց նա: