Monday, 13 05 2024
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը

Կտրուկ երկփեղկված իրավիճակ. ապրիլի շունչը

2018 թվականը Հայաստանում մեկնարկեց իրավիճակի կտրուկ փոփոխությամբ, պարզապես այդ փոփոխությունը առավել խորքային, լատենտային է, իսկ առերևույթ արտահայտվում է ընդամենը սովորական կամ ավանդական թվացող գործընթացներով: Գնաճը կտրուկ փոփոխության հարցում պատճառ էր, թե առիթներից մեկը կամ հենց ինքնին որպես տրամաբանական շղթայի մաս, բավական բարդ է ասել, սակայն գնաճի հիմքով ստեղծվել է ուշագրավ իրավիճակ երկու զուգահեռով: Իշխանության ներսում եզրափակիչ փուլ է մտնում դիմակայությունը կամ պայքարը 2018-ի ապրիլի վերադասավորումների համար, իսկ դրան զուգահեռ հասարակական դաշտում սկսվել է պայքարը գների դեմ, որը սակայն ներկայումս չունի միս ու արյուն, քանի որ «Ելք» դաշինքի զանգվածայաին բողոքի երթի նախաձեռնությունը դեռևս սպասվում է, և պարզ չէ, թե այն ինչպիսի մասնակցություն, բաղադրություն ու բովանդակություն է ունենալու միջնաժամկետ իմաստով:

Այստեղ, ի դեպ, կա երկու հանգամանք, կամ հարցադրում: Նախ, թե որքանով է նախաձեռնությունը արդյունավետ լինելու անմիջական նպատակի առումով, այսինքն՝ իշխանության վրա գնաճի զսպման մեխանիզմների հարցում ճնշում բանեցնելու, կոնկրետ քայլերի մղելու տեսանկյունից: Մյուս հանգամանքը կամ հարցադրումն այն է, թե «Ելք»-ի նախաձեռնությունը արդյո՞ք կլինի տևական, բազմաքայլ, երկարաժամկետ, այդպիսով դառնալով իշխանական համակարգի ներսում սկսված, այսպես ասած, եզրափակիչ գործընթացի յուրօրինակ «սպարինգ», որը 2018-ի ապրիլի վերադասավորումներում կապահովի հանրային սուբյեկտություն, հանրային դերակատարում: Ընդ որում, դա, ըստ էության, թերևս առավել բարդ հարց է, բայց միևնույն ժամանակ իր քաղաքական նշանակությամբ և կշռով, նաև տեսական որակավորումով առավել կարևոր ու հեռանկարային:

Այստեղ իհարկե չկա կարճաժամկետ, կոնկրետ նպատակի և հեռանկարային այդ խնդրի համեմատության հարց, բայց՝ եթե կոնկրետ կարճաժամկետ որևէ նպատակ հաջողում է, ապա այսպես ասած՝ ափսոս է հաջողված նախաձեռնության այդ կարճ կյանքը և ուղղակի տրամաբանությունն է պահանջում, որ նախաձեռնող ուժը պետք է ձգտի պահել գործընթացը և դրան տալ առավել երկարաժամկետ քաղաքական բնույթ, 2018-ի իշխանական վերադասավորումներում հանրային ձայն ապահովելու համար: Եթե նախաձեռնությունը կարճաժամկետ նպատակի կամ խնդրի իմաստով ձախողվում է, ապա այս դեպքում էլ, իհարկե, նույնպես քաղաքական չի լինի այսպես ասած «տուն գնալը»:

Համենայնդեպս տարօրինակ կլինի, եթե քաղաքական ուժը առաջին իսկ անհաջողությունից հետո մեղադրի «տանից դուրս չեկողներին» և դրանով արդարացնի իր քաղաքական անարդյունավետությունն ու ընդհանրապես հեռահար, հայեցակարգային գործողությունների պլանի բացակայությունը: Մյուս կողմից, խնդիրն անկասկած փողոցային ակցիաների «լավագույն ավանդույթներով», այսպես ասած՝ «կիլդիմի» հասնելը չէ, ինչը գործնականում հենց հանդիսացել է քաղաքական գործընթացներին հանրային մասնակցության կարևոր բաղադրիչներից կամ միջոցներից մեկի՝ բացօթյա, հրապարակային պայքարի գրեթե լիակատար արժեզրկման և ոտնատակ տալու առանցքային պատճառ: Հրապարակային, զանգվածային պայքարը քաղաքական գործընթացի կարևոր տարրերից է ամբողջ աշխարհում, սակայն երբ այն բացարձակ ենթակա չէ այսպես ասած «կիլդիմի» հետ նույնականացվելու:

Հայաստանում, դժբախտաբար, տեղի է ունեցել այդ նույնականացումը, ինչը քաղաքական գործընթացից ուղղակի կտրել և դեն է նետել հրապարակային պայքարի բաղադրիչը: «Ելք» դաշինքն իր նախաձեռնությամբ, կամա թե ակամա, դրել է նաև այդ՝ երրորդ մի խնդիր, վերականգնել այդ բաղադրիչը, որպես հայաստանյան քաղաքական գործընթացի տարր կամ գործիք, որը տանում է ոչ թե դեպի մարգինալացում, այլ հակառակը՝ հանրությանը մարգինալացված վիճակից կարող է բերել դեպի քաղաքականություն՝ բովանդակային և տեքստային: Երեք տարբեր նպատակներից ի՞նչը կհաջողվի «Ելք»-ին, հունվարի 19-ին և դրանից հետո: Այդ հարցի պատասխանից է նաև զգալիորեն կախված, թե ինչ կհաջողվի իշխանությանը՝ 2018-ի ապրիլին, կամ ավելի ճիշտ՝ իշխանության մեջ եղած տարբեր թևերին, որոնք ներկայումս բաժանվում են պայմանական անուններով՝ Սերժ Սարգսյան, Կարեն Կարապետյան, Վիգեն Սարգսյան, Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, այլ անուններ ու ազգանուններ:

Իրականում, ներկայումս խիստ հեղհեղուկ է, թե որտեղով են անցնում բաժանարար գծերը, բայց անկասկած է, որ առայժմ իշխանության համակարգի ներսում այդ գծերի հստակեցման և ճշգրտման եզրափակիչ փուլ մտած գործընթացն է թելադրում հանրային վարքագիծ ու ազդում դրա վրա: Այդ իրավիճակը թե՛ տեսականում, թե՛ գործնականում խիստ հավանական է դարձնում իշխանության տարբեր թևերի հղումները հանրությանը՝ աջակցության ակնկալիքով: Սակայն այդ դեպքում հանրությունը ենթակա կլինի այն պլաններին, որ խաղարկվում են համակարգում: Տեսականում, «Ելք»-ի նախաձեռնությունն ունի հանրության քայլերի պլանավորման հնարավորություն, եթե «Ելք»-ի առաջնորդներն ունեն հունվարի 19-ի որևէ պատկերի դեպքում հաջորդ որևէ այսպես ասած առաջանցիկ տրամաբանությամբ քայլերի սցենարներ, որոնք կախված չեն տասնյակ հազար մասնակցությունից կամ «Ծառուկյան» դաշինքի միացումից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում