2017 թվականին զգալի աճ են ցուցաբերել Վրաստանի օդանավակայանները՝ ուղևորների թիվը 43.4 տոկոսով ավելացնելով՝ 2016-ի համեմատ:
Ուղևորների քանակով առաջատարը շարունակում է մնալ Թբիլիսիի օդանավակայանը՝ 3.164 միլիոն մարդ: Ընդ որում, նախորդ տարվա հետ համամետած, աճը այս դեպքում այդքան էլ մեծ չի եղել՝ 40.4 տոկոս:
Բաթումիի և Քութաիսիի օդանավակայանները սպասարկել են 498.7 և 405.2 միլիոն մարդու՝ համապատասխանաբար, որը 2016-ի համեմատ աճել է 58.7 և 49.3 տոկոսով:
Ուղևորահոսքի ամենամեծ աճը գրանցվել է Թագուհի Թամարայի անվան տարածքային օդանավակայանում (Մեսթիա ավանում)՝ 72.2 տոկոս, որը կազմել է 7.256 հազար մարդ:
Աճել է նաև Վրաստանով մեկնող չվերթերի թիվը՝ 12.6 տոկոսով, որը կազմում է 144.6 հազար թռիչք: