«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը կրկին մասնակցում է Նորվեգիայի ազգային նախընտրական փուլում, նա նաև նախատեսում է հանդես գալ մրցույթի հիմնական մասում: Այս մասին հաղորդվում է Եվրատեսիլ 2018-ի պաշտոնական էջում, որը այս տարի տեղի կունենա Լիսաբոնում:
Նորվեգիայում հրապարակվել են եզրափակիչում հայտնված 10 մասնակիցների անունները, ովքեր մարտին կմրցեն Եվրատեսիլում Նորվեգիան ներկայացնելու իրավունքի համար: Նրանցից մեկը բելառուսական ծագմամբ նորվեգացի ջութակահար Ալեքսանդր Ռիբակն է:
Իր ֆեյսբուկյան էջում երգիչը գրել է, որ հպարտանում է մրցույթում իր մասնակցությամբ:
2009 թվականին Ռիբակը հաղթել էր մրցույցթում՝ Fairytale երգով: