Friday, 26 04 2024
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով

88-ի շարժում-30. Երկու Ռաֆայելները կամ համազգային շարժման մտավորական դեմքը

Մեր ժամանակներում սեփական տեսակետ ունեցող, արժեքային համակարգի կրող մտավորականներին կարելի է հաշվել մատերի վրա: Հասարակության դեգրադացիայի պատճառներից մեկը հենց, այսպես կոչված, էլիտայի բացակայությունն է, որն իր արժեքներով ու վարքով ուղենիշ պետք է դառնա ժողովրդի համար: 88-ի համազգային շարժման բարոյական ուժը նաև անվանի մտավորականների ակտիվ մասնակցությունն էր պայքարին:

«Ղարաբաղ» կոմիտեն հնարավոր չէր պատկերացնել առանց հայտնի ռադիոֆիզիկոս, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի: Չնայած պատկառելի տարիքին և գիտական անուրանալի մեծ վաստակին` 1989 թ. հունվարին Ռաֆայել Ղազարյանը, «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ միասին, ձերբակալվել և մինչև հունիս պահվել է Մոսկվայի Բուտիրյան բանտում։

Չնայած փորձություններին ու հիասթափություններին՝ Ռաֆայել Ղազարյանը մինչև կյանքի վերջը հավատարիմ մնաց համազգային շարժման արժեքներին, մտավորականի կոչմանը, քաղաքացիական կեցվածքին: Կյանքի վերջին օրերին Ղազարյանն իր տանը կազմակերպեց իր ընկերների` Երրորդ հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի հանդիպումը:

Ակադեմիկոսը փափագում էր հաշտեցնել իր երկու կրտսեր ընկերներին, որպեսզի նրանք միասնական հանդես գան 2008-ի նախագահական ընտրություններում` կրկնելով 88-ի շարժման էֆեկտը: Ավաղ, այդ հանդիպումից օրեր անց Ռաֆայել Ղազարյանը հրաժեշտ տվեց երկրային կյանքին` չհասցնելով իրականություն դարձնել իր ծրագիրը:

88-ի համազգային շարժման կարևոր ուղղություններից մեկը հայապահպանությանը, ազգային դպրոցին և լեզվին վերաբերող հարցերն էին: Այս ուղղությամբ աշխատանքները համակարգում էր հայտնի լեզվաբան, բանասեր, պատմաբան Ռաֆայել Իշխանյանը: Նա հրապարակայնորեն անողոք պայքար էր մղում ռուսական դպրոցների, ազգային նկարագիրը խեղող օտարածին դրսևորումների և քաղքենիական տրամադրությունների դեմ: Ռաֆայել Իշխանյանը նաև 88-ի շարժման գաղափարախոսներից մեկն էր. նրա գրչին է պատկանում «Երրորդ ուժի բացառման օրենքը» հոդվածաշարը, որը նոր խոսք էր քաղաքական նոր մտքի ձևավորման գործում:

Ռաֆայել Իշխանյանը 1991 թվականից մինչև կյանքի վերջը` 1995թ-ը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրենն էր ու անխոնջ ծառայում էր հայապահպանությանը, ազգային կրթությանը` հետևողականորեն պահանջելով անցում կատարել միասնական ուղղագրությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում