Friday, 26 04 2024
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը

Դրանք կարծիքներ են, ճակատը չի ուզում, որ Սերժ Սարգսյանը վարչապետ դառնա

«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Դավիթ Սանասարյանի կարծիքով՝ պետք է ադեկվատ լինել ու թույլ չտալ, որ քաոտիկ իրավիճակ ստեղծվի: «Եթե Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ, չի նշանակում, որ նրա նշանակած կերպարներն ընդունելի են։ Մարդիկ ժամանակին ուզում էին հավատալ, որ հնարավոր է՝ գեղեցիկ ժիլետներով ինչ-որ մեկը լուրջ փոփոխություններ բերի, բայց մենք այն ժամանակ էլ ասում էինք՝ հիասթափվելու եք, որովհետև այս մարդը (խմբ.-Կարեն Կարապետյանը) չի ծառայելու ժողովրդին ու ժողովրդի առջև որևէ պատասխանատվություն չունի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սանասարյանը։

Ինչ վերաբերում է ճակատի տարբեր գործիչների այն հայտարարություններին, որ լավ կլինի հենց Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, որպեսզի ժողովուրդը պոռթկա, մեր զրուցակիցն ընդգծեց. «Դրանք կարծիքներ են, ճակատը չի ուզում, որ Սերժ Սարգսյանը վարչապետ դառնա։ Տրամաբանությունն այն է, որ դա ժողովրդին կջղայնացնի ու փողոց դուրս կբերի։ Բայց բնականաբար ճակատը չի ուզում Սերժ Սարգսյանին տեսնել վարչապետի պաշտոնում։ Կարծում եմ՝ ով այդ կարծիքն ասել է, նույնպես չի ուզում։ Պարզ է, թե ինչ մոտիվներով է ասել»։

Հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք համագործակցության հնարավորություն տեսնո՞ւմ են «Ելք» դաշինքի հետ, որը նախաձեռնում է թանկացումների դեմ բողոքի երթ անցկացնել։ Նշենք նաև, որ ճակատից շատ գործիչներ «Ելք» դաշինքին ժամանակին մեղադրում էին մանդատները վերցնելու ու իշխանություններին լեգիտիմացնելու մեջ: «Ես չեմ ասի, որ մանդատներ վերցնելը լեգիտիմացնել էր։ Լեգիտիմացնելը այլ հայտարարություններ էին, որ ժողովրդի վրա բարդվեց, որ տեղամասերում իբրև թե ամեն ինչ նորմալ էր։ Միտքս վերաշարադրեմ՝ ես բացառում եմ ՀՀԿ-ի հետ համագործակցությունը, չեմ բացառում այն բոլոր ուժերի հետ գործակցությունը, որոնք մեր հռչակած կետերի, նաև այլ կետերի շուրջ պայքարի դաշտ կստեղծեն։ Մեր դուռը բաց է, մենք բազմիցս ասել ենք՝ եկեք միասին նստենք մի սեղանի շուրջ, միասին պլաններ մշակենք։

«Ելք»-ի հիմնավորումն այն էր, որ իրենք առանձին ուժ են և նոր ուժ ստեղծելու կարիք չունեն։ Բաց մենք երկիրն այս վիճակից հանելու բոլոր համագործակցություններին կողմ ենք»,- ասաց ընդդիմադիր գործիչը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում