Բաքու. Ամերիկայի Միացյալ Նահանգները կոպտորեն միջամտում են Թուրքիայի ներքին գործերին, – ասվում է Թուրքիայի ՆԳՆ հաղորդագրության մեջ, որ տարածվել է ի պատասխան ԱՄՆ–ում կայացած՝ թուրքական Halkbank-ի նախկին փոխնախագահ Հաքան Աթիլլայի գործով դատավարության։
Թուրքիայի ՆԳՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ Աթիլլայի նկատմամբ մեղադրանքները իրավական հիմքեր չունեն։
«Որպես վկաներ՝ Գյուլենի շարժման մի քանի անդամների օգտագործումը կասկածի տակ է դնում ամբողջ դատական գործընթացը»,– ասվում է Թուրքիայի ՆԳՆ հայտարարության մեջ։
Նշենք, որ 2016 թվականի մարտին, իրանական ծագմամբ թուրք գործարար Ռզա Զարաբը, ինչպես նաև Աթիլլա Հաքանը ձերբակալվել էին ԱՄՆ–ում՝ Իրանի դեմ պատժամիջոցները շրջանցելու փորձի համար։ Ռզա Զարաբը մշտապես բնակվել է Թուրքիայում և ունեցել է թուրքական և իրանական քաղաքացիություն։
Մեկնաբանելով թուրք գործարար Ռզա Զարաբի ձերբակալությունը՝ Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմը խախտելու մեղադրանքով, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ԱՄՆ–ին չի խոստացել միանալ Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցներին։