Հնդկաստանում դիտարկում են դեպի Թաջ-Մահալ զբոսաշրջիկների այցելության օրական սահմանաչափ ներմուծելու հնարավորությունը, հայտնում է The Guardian-ը։
Առաջարկվող միջոցառումը կոչված է ապահովելու պատմական հուշարձանի պահպանությունը։ Այն պատրաստված է սպիտակ մարմարից, որն աղտոտվում և վնասվում է այցելուների կողմից։ Նրանց թիվը միայն 2016 թվականին կազմել է ավելի քան 6.5 մլն, մեծամասնությունը եղել են հնդիկներ։
Եթե նորմատիվ ակտի նախագիծն ընդունվի, դեպի Թաջ-Մահալ հնդիկ այցելուների առավելագույն թիվը կսահմանափակվի օրական 40 հազարով։ Ներկայում նրանց թիվը հասնում է 70 հազարի։ Սահմանափակումները չեն անդրադառնա օտարերկրացի զբոսաշրջիկների վրա։ Օտարերկրացիները վճարում են 1000 ռուփի (մոտ 16 դոլար), մինչդեռ հնդիկները՝ 40 ռուփի։