Վերջին երեք օրերին Թեհրանում հակակառավարական բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է 450 ցուցարար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով նահանգային իշխանություններին։
Գործակալությունը, հղում անելով տեղի ԶԼՄ-ներին և սոցցանցերին, նշում է, որ հունվարի 1-ի երեկոյան ցուցարարները հարձակվել են ոստիկանական մի քանի բաժանմունքների վրա։
Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ երկրի ցույցերը հրահրում և ֆինանսապես աջակցում են «Իրանի թշնամիները»։
Իրանում վերջին 8 տարվա խոշորագույն հակակառավարական բողոքի ակցիաները սկսվել են դեկտեմբերի 28-ին։ Երկրի իշխանություններից պահանջում են պայքարել աղքատության դեմ, ազատ արձակել քաղբանտարկյալներին, վերջ դնել ոստիկանության կամայականությանը և դադարեցնել մասնակցությունը Եմենի, Սիրիայի և Իրաքի հակամարտություններին։ Ուժայինները կիրառել են ջրցան մեքենաներ և ձերբակալել մի քանի տասնյակ ակտիվիստի։