Վաշինգտոնը կշարունակի Թուրքիային համոզել ձեռք չբերել ռուսական հակաօդային և հակահրթիռային համակարգեր: Այս մասին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոննի Մայքլը:
«Մենք թուրք պաշտոնատար անձանց հայտնել ենք մեր անհանգստությունը С-400-ի ձեռք բերման առթիվ: Անկարայի համար ամենաօպտիմալ տարբերակը մնում է հակահրթիտային համակարգը, որը համատեղելի է ՆԱՏՕ-ի չափորոշիչներին»,- ասել է նա:
Մայքլը հավելել է, որ ԱՄՆ-ը հակված է Թուրքիայի կողմից գնված ռազմական սարքավորման մատակարարման արագացմանը այն դեպքում, երբ դա հնարավոր է: