Sunday, 12 05 2024
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին

Տարեվերջյան ընդունելություն՝ Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետարանում կազմակերպված տարեվերջյան ընդունելության ժամանակ, որին մասնակցել են Երևանի ավագանու անդամներ, քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կառույցների ներկայացուցիչներ, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ամփոփել է 2017 թվականի ձեռքբերումներն ու շնորհավորել ներկաներին՝ գալիք տոների առթիվ:

«Ավանդույթի համաձայն` Ամանորի նախաշեմին ամփոփում ենք անցնող տարին: Ամենօրյա աշխատանքային առօրյայում, անշուշտ, դժվար է տեսնել կատարվող աշխատանքի ծավալներն ու գնահատել այն բոլոր ձեռքբերումները, որոնք, միանշանակ, մեր համատեղ ու հետևողական աշխատանքի, մեր քաղաքի հանդեպ ունեցած յուրաքանչյուրիս նվիրումի և սրտացավ վերաբերմունքի արդյունքն է: Բայց պետք է փաստենք, որ Երևան քաղաքը վերջին տարիներին ունի շատ ձեռքբերումներ:

Համոզվա՛ծ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն այսօր անկեղծորեն հպարտ է, որ նաև ի՛ր նվիրված աշխատանքի շնորհիվ Երևանն այսօր աշխարհում ճանաչելի է որպես անվտանգ, հարմարավետ, համաչափ զարգացող, բարի և հյուրընկալ քաղաք, ինչի համար անկեղծորեն շնորհակալ եմ բոլորիդ:

Մեզ աջակցել ու օգնել են նաև տարբեր գերատեսչություններ, ինչի համար իմ և մեր աշխատակազմի անունից շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ համոզված, որ շարունակելու ենք համատեղ իրականացնել Երևանի զարգացմանն ուղղված մեր ծրագրերը: Երևանցիները մեզնից ակնկալում են ավելին և մենք, կրկնապատկելով մեր ուժերը, պետք է անենք ավելին, ինչը ամրագրել ենք նաև Երևանի զարգացման մեր 5-ամյա ծրագրում:

2018 թվականը հոբելյանական տարի է լինելու մեր քաղաքի համար, նշելու ենք Երևանի հիմնադրման 2800-ամյակը: Վստա՛հ եմ, որ մենք միասնաբար կանենք ամեն ինչ, որպեսզի ողջ տարվա ընթացքում աշխարհին հպարտությամբ և արժանավայել ներկայացնենք մեր Երևանն ու երևանցու հյուրընկալ ջերմությունը:

Հարգելի՛ գործընկերներ, սրտանց շնորհավորելով գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ, մաղթում եմ ձեզ ու ձեր ընտանիքներին բազում հաջողություններ և ձեռքբերումներ, նաև ուժ ու եռանդ, որ շարունակենք զարգացնել մեր սիրելի քաղաքը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Այնուհետ, տարեվերջյան տոնական ընդունելության շրջանակում, 2017 թվականի ընթացքում Երևանի վարչական շրջանների ղեկավարների գործունեության գնահատման արդյունքում բարձր միավորներ ստանալու և առաջին տեղը զբաղեցնելու համար, Երևանի քաղաքապետի պատվոգրերով են պարգևատրվել Շենգավիթ և Դավթաշեն, 2-րդ տեղի համար՝ Ավան, և 3-րդ տեղի համար Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների աշխատակազմերը:

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ Երևանի քաղաքապետի որոշմամբ 2017 թվականի աշխատանքային ծրագրերի արդյունավետ կատարման, ինչպես նաև բարեխիղճ աշխատանքային գործունեության համար, քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության գործառնական բաժնի պետ Քրիստինե Ավետիսյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Աշխատանքային արդյունավետ գործունեության, ինչպես նաև երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևարվել նաև «Կանաչապատ Մալաթիա» ՍՊԸ գյուղատնտես Գրիգոր Վասիլյանը:

2017 թվականին արդյունավետ ու բարեխիղճ աշխատանքի համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայության մի շարք կառույցների աշխատակիցներ էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով և շնորհակալագրերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում