Թուրքիայի ՆԳՆ-ը հրապարակել է ահաբեկչության դեմ պայքարին առնչվող վիճակագրություն, համաձայն որի՝ 2017 թվականի սկզբից անցկացվել է 50682 հակաահաբեկչական գործողություն, ոչնչացվել է 1190 ահաբեկիչ։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Նշվում է, որ դիտարկվող ժամանակահատվածում հակաահաբեկչական գործողություններին, ոստիկանության աշխատողներից բացի, մասնակցել են նաև զինծառայողներն ու ժանդարմերիայի հատուկջոկատայինները։
Ուժայինների տվյալներով՝ ընթացիկ տարում չեզոքացվել է 2195 ահաբեկիչ, որից 464-ը վայր է դրել զենքը։ Ոչնչացվել է 1190 ահաբեկիչ։
Հաղորդվում է նաև, որ Թուրքիայում կանխվել է 680 ահաբեկչություն։