Tuesday, 14 05 2024
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»

Վրաստանով դեպի Ռուսաստան. ի՞նչ է պայմանավորվել Սերժ Սարգսյանը վրացական կողմի հետ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երկօրյա պաշտոնական այցը Վրաստան ավարտվել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հետ հանդիպումով:


Նախ, դեկտեմբերի 25-ին Հայաստանի նախագահը Թբիլիսիում հանդիպել է վրացի իր պաշտոնակցի՝ Գիորգի Մարգվելաշվիլու հետ: Կայացել են հայ-վրացական բարձր մակարդակի բանակցություններն ընդլայնված կազմով: Հետո նախագահները հանդես են եկել մամուլի առջև հայտարարություններով: Ավելի ուշ, ի պատիվ Հայաստանի նախագահի՝ Վրաստանի նախագահի անունից տրվել է պաշտոնական ընթրիք: Հաջորդ օրը Հայաստանի ղեկավարը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ, այցելել է նաև «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն, շփվել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Անշուշտ, հայ-վրացական հարաբերությունների հետ կապված հարցերը շատ են, բայց խիստ ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ Հայաստանի նախագահի այցելությունից ընդամենը օրեր առաջ Վրաստանի կառավարության ղեկավարը հայտարարել էր, որ ռուս-վրացական համաձայնության կայացման և Ռուսաստանի հետ տրանսպորտային հաղորդակցության վերականգման դեպքում Հայաստանը տեսականորեն կարող է օգտվել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով անցնող տրանսպորտային միջանցքներից: Եվ այս հարցերը քննարկվում են մի իրավիճակում, երբ դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի ճանապարհը 4-5 օր փակ է, և տասնյակ մարդատար և բեռնատար մեքենաներ կանգնած են ավտոճանապարհին: Սերժ Սարգսյանը մամուլի ասուլիսի ընթացքում շատ չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ են խոսել բանակցությունների ժամանակ և ինչ որոշումներ են կայացվել, բայց նշել է, որ «անդրադարձել ենք նաև մեր երկրների տարանցիկ կարողություններին և դրանց արդյունավետ օգտագործման հնարավորությունների զարգացմանը»: Հատկանշական է այն փաստը, որ Հայաստանի նախագահը Վրաստանից անմիջապես մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը, և կարելի է ենթադրել, որ տրանսպորտային ուղիների հարցի շուրջ քննարկումները կշարունակվեն նաև Ռուսաստանի ղեկավարության հետ Մոսկվայում:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է վրացագետ Ջոնի Մելիքյանը:

– Պարոն Մելիքյան, ինչո՞վ նշանավորվեց Հայաստանի նախագահի երկօրյա այցը Վրաստան՝ նկատի ունենալով պաշտոնական տեղեկատվությունը: Ի՞նչ արդյունքներ կարելի է արձանագրել:

– Կարելի է ասել, որ այցը դրական էր, բավական ջերմ: Հանդիպումներ եղան նախագահի, խորհրդարանի նախագահի, վարչապետի և հոգևոր առաջնորդի հետ: Դատելով այն հանգամանքից, որ կողմերն իրենց հանդիպումների մեծ մասը՝ ժամանակի մոտ 90 տոկոսն անցկացրել են փակ ռեժիմով, կարելի է ասել, որ կային բավական մեծ թվով հարցեր և ծրագրեր, որոնք կողմերը պետք է քննարկեին: Ապագայում կերևա, թե ինչքանով և ինչպես է այդ հարցն ընկալվել Վրաստանի կողմից, և իմ կարծիքով՝ ուղերձներ կարող են լինել Վրաստանի վարչապետի՝ հաջորդ տարի կայանալիք հետաձգված այցի ընթացքում: Վրացական կողմը կունենա ժամանակ տալու իր պատասխանը կամ իր առաջարկներն անելու հայկական կողմին:

Հիմնականում քննարկվել են առևտրատնտեսական հարաբերություններին, տրանսպորտին, ենթակառուցվածքներին, էներգետիկային, ինչ-որ չափով՝ տուրիզմին վերաբերող հարցեր: Այս ուղղություններն են և նաև համատեղ ձևակերպումներ, ծրագրեր իրականացնելը՝ տարանցիկ միացյալ ինչ-որ տարածք ստեղծելու նպատակով: Դա կարող է լինել Մետաքսի ճանապարհի շրջանակներում կամ իրանական ուղղությամբ: Նաև շատ կարևոր էր Հայաստանի նախագահի այն ուղերձը, որ լավ կլիներ, եթե Վրաստանը մասնակցեր Մեղրիի նորաստեղծ ազատ առևտրի գոտու ծրագրին:

– Ի՞նչ պարզվեց բանակցություններից հետո Լարսի այլընտրանքային ճանապարհների, տրանսպորտային միջանցնքերի հարցի առնչությամբ:

– Վրաստանի վարչապետի հայտարարությունը, իհարկե, շատ դրական էր, բայց մենք պետք է նաև հասկանանք ռուս-վրացական հարաբերությունների և տվյալ հարցի շուրջ բանակցությունների դինամիկան: Վրաստանը ստորագրեց փաստաթուղթը շվեյցարական SGS ընկերության հետ, որը պետք է բեռնափոխադրումների մշտադիտարկում իրականցնի մի կողմից՝ ռուս-աբխազական և ռուս-հարավօսական, մյուս կողմից էլ՝ վրաց-աբխազական և վրաց-հարավօսական սահմաններին: Այդ ընկերության հետ փաստաթուղթ պիտի ստորագրի նաև Ռուսաստանը, որից հետո արդեն ստեղծվում է միացյալ եռակողմ խորհուրդ, որն արդեն պիտի քննարկի այդ ռուս-վրացական համաձայնագրի իրականացման ուղիները: Երկար գործընթաց է, բայց քննարկումներ են տեղի ունենում նաև հայկական կողմի հետ: Վրաստանը կտեղեկացնի՝ ինչ բանակցություններ են տեղի ունեցել, ինչ գործընթաց կա այս պահի դրությամբ:

Շատ կարևոր է այն հանգամանքը, որ այս այցից անմիջապես հետո Հայաստանի նախագահը մեկնել է Մոսկվա: Նմանատիպ բանակցություններ կարող են տեղի ունենալ նաև Մոսկվայում, իսկ ես կարծում եմ, որ հայկական կողմը բարձրացնելու է այս հարցը նաև Ռուսաստանում: Եվ եթե Ռուսաստանը կտրուկ ձևով դեմ չլինի, նաև կարող ենք ակնկալել, որ նախագահի այս այցելությունները Թբիլիսի և Մոսկվա կարող է բերել նրան, որ նաև Ռուսաստանը պայմանագիր ստորագրի շվեյցարական ընկերության հետ: Մնացածն արդեն կախված է ռուս-վրացական հարաբերություններից, թե ինչքանով են երկու կողմերը ցանկանում իրականացնել այդ համաձայնագիրը:

– Ուրեմն կարո՞ղ ենք եզրակացնել, որ Սերժ Սարգսյանի երկու այցերի հիմնական նպատակը հենց տրանսպորտային միջանցքի հարցը քննարկելն է:

– Դա հարցերից մեկն է, բայց դրանից բացի, մենք պիտի հասկանանք, որ կարիք կա, որպեսզի հայ-վրացական հարաբերությունները երկարաժամկետ կտրվածքով ունենան ինչ-որ մի ծրագիր, աշխատանքային փաստաթուղթ, ինչ-որ մի պայմանավորվածություն: Կարևոր են ոչ միայն տրանսպորտային միջանցքները, այլև տարանցիկ հնարավորություններից օգտվելը և միասին հանդես գալը, ասենք, նույն Իրանի պարագայում: Իմ կարծիքով՝ առաջարկվել է ծրագրերի և գործունեության որոշակի փաթեթ, և այդ հարցերը քննարկվել են վրացական կողմի հետ: Վրաստանն արդեն պիտի ի մի բերի իր մոտեցումները, և Վրաստանի վարչապետի առաջիկա այցի ժամանակ կարող ենք հասկանալ որոշ ուղերձներ հայտարարարությունների մեջ, տեսնել՝ ինչ կարելի է սպասել ապագայում:

Եվ ինչն է շատ հետաքրքիր, որ նախագահը հիշեցրեց վերջին շրջանում Հայաստանի և Վրաստանի քվեարկությունների մասին միջազգային տարբեր հարթակներում, և բարիդրացիական հարաբերություններից ելնելով՝ նախագահը նշեց, որ որպես երկու երկրները ներկայացնող անձինք՝ մենք պետք է մտածենք մեր երկու երկրների մասին: «Երկու երկրների» շեշտադրումը, իմ կարծիքով, նախատեսում է, որ երկու կողմն էլ պիտի նվազագույնի հասցնեն երրորդ երկրների՝ մեր հարաբերությունների վրա ազդեցության ռիսկերը: Այս պարագայում մենք հասկանում ենք, որ ավելի ռիսկային վիճակում է գտնվում Վրաստանը, որի վրա փորձում են ազդել հարևան Թուրքիան և Ադրբեջանը: Եվ շատ կարևոր է նաև շեշտել այն հանգամանքը, որ Վրաստանի վարչապետի հայտարարությունից հետո վրացի երկու պաշտոնյա՝ բավական լուրջ պաշտոնյաներ, այցելեցին Բաքու: Դրանք էին ներքին գործերի նորանշանակ նախարար Գախարիան և ֆինանսների նախարար Բախտաձեն:

– Հայաստանի նախագահը շատ պարզ տողատակով ասել է, որ «կարևորեցինք միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված և կառուցողական մոտեցումների պահպանումը»:

– Այո, որպեսզի չեզոք լինենք, և այդպիսի փորձ եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, և երբ Վրաստանում նախագահ դարձավ Միխեիլ Սաակաշվիլին, մեկ-երկու տարվա ընթացքում այդ «ջենտլմենական համաձայնությունը», որը գործում էր դեռևս 1990-ականներից, խախտվեց հենց Վրաստանի կողմից: Եվ հենց այդ պատճառով ուղերձը, իմ կարծիքով, հետևյալն էր, որ երրորդ կողմին թույլ չտանք խառնվել մեր միջպետական հարաբերություններին և հասկանան այն հարցերը, որոնք կարևոր են, զգայուն են մեր հարաբերությունների կամ մեր ազգային շահերի համար առանձին-առանձին, և իրար դեմ չքվեարկենք: Եվ իմ կարծիքով՝ այս ուղերձն ընկալվեց Վրաստանում: Ի միջի այլոց, մամուլը շատ էր ուշադրություն դարձրել դրան՝ հիշեցնելով վերջին մի քանի քվեարկությունները, որոնք մեր դեմ են եղել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում