Friday, 19 04 2024
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով

Երկու հարևան՝ «ռազմավարական հեռավորության» վրա. ինչպե՞ս խորացնել հայ-վրացական հարաբերությունները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի հարևան Վրաստան: Տեղեկությունը տարածել է Վրաստանի կառավարության աշխատակազմի կայքը: Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ հարցեր են ընդգրկված լինելու նախագահի այցի օրակարգում, բայց նշվում է, որ այցի մասնրամասները քննարկվել են վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու և Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Ռուբեն Սադոյանի հանդիպման ընթացքում:

Խիստ արդիական

Ամեն դեպքում, Վրաստանի հետ բարձր մակարդակի հարաբերությունների պահպանումն ու զարգացումը միշտ եղել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Երկու հարևան պետությունների հարաբերությունները, իհարկե, բարեկամական են և ունեն պատմական խոր արմատներ, բայց նաև կան կուտակված մի շարք խնդիրներ, որոնք առնվազն չեն նպաստում երկկողմ քաղաքական, տնտեսական համագործակցության խորացմանը: Օրինակ՝ եկեղեցիների շուրջ շարունակվող վեճը կամ տարածաշրջանային կոնֆլիկտների կարգավորման հարցերի շուրջ սկզբունքային տարաձայնությունները: Վրաստանում գոհ չեն Ռուսաստանի հետ մեր ռազմավարական հարաբերություններից, իսկ Հայաստանում լուրջ մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ Վրաստանը գնալով խորացնում է իր դաշնակցային կապերը Ադրբեջանի և Թուրքիայի հետ քաղաքական, տնտեսական և նույնիսկ ռազմական ոլորտներում: Վերջերս գործարկված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին դրա ամենավառ վկայությունն է: Եվ այս պարագայում կարելի է ասել, որ պաշտոնական մակարդակով հայ-վրացական երկխոսության արդիականությունն ու անհրաժեշտություն ավելի է մեծանում:

Ի՞նչ հարցեր կքննարկվեն

Վրացի քաղաքագետ Վաժա Բերիձեն ասում է, որ հայ-վրացական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերը, իհարկե, շատ են, բայց այս փուլում կողմերը տրամադրված չեն լուրջ հարցեր քննարկելու: Փորձագետն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կանխատեսեց, որ Հայաստանի նախագահի առաջիկա այցի ընթացքում կքննարկվեն հիմնականում ընթացիկ, հերթապահ հարցեր տնտեսական փոխգործակցության, ինչպես նաև վրացական և հայկական եկեղեցիներին վերաբերող խնդիրների մասին:

«Կարող են քննարկվել նավահանգիստների հետ կապված տնտեսական հարցերը, հայերով բնակեցված շրջանների սոցիալ-տնտեսական խնդիրները: Կարծում եմ, որ առաջին հերթին այս հարցերի վրա պետք է կենտրոնանան: Իսկ ընդհանրապես մեր երկու երկրների միջև չլուծված խնդիրները շատ են, բայց ես ընդգծում եմ, որ Վրաստանի և Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, քաղաքական դասերը առայժմ չեն հասունացել կոնկրետ խնդիրների քննարկման և լուծման համար»,- մեկնաբանեց քաղաքագետը:

Եվրամիության դրական ներգործությունը

Մեր զրուցակիցն ամենևին էլ գոհ չէ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների մակարդակից: Իր խոսքով՝ մենք հարևաններ ենք, կապված ենք պատմական ճակատագրով և ներկայիս տնտեսական կյանքով, և պետք է ինչ-որ կերպ իմաստավորենք այս ամենը՝ փորձելով ակտիվացնել երկկողմ հարաբերությունները: Վաժա Բերիձեն հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը նպաստող հանգամանք է համարում Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացումը՝ նկատի ունենալով նաև Վրաստանի սերտ կապերը Եվրոպայի հետ:

«Այս հարաբերություններում ինչ-որ առումով կան ռազմավարական տարաձայնություններ, տարբեր են երկու երկրների ազգային շահերի ընկալումները, և դա ստիպել է երկու երկրների հարաբերությունները պահել որոշակի հեռավորության վրա, որովհետև Հայաստանի գլխավոր ռազմավարական գործընկերը Ռուսաստանն է, իսկ Վրաստանի գլխավոր ռազմավարական գործընկերը՝ Միացյալ Նահանգները: Հենց այդ պատճառով հարաբերությունների որոշակի սառեցումն ակնհայտ է, բայց ապագայում Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները կարող են ինտենսիվանալ և բարձրանալ մի նոր մակարդակի վրա, և Եվրամիության հետ մերձեցմանն ուղղված Հայաստանի քայլը շատ կարևոր է այս իմաստով: Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված համաձայնագիրը ստեղծում է նախադրյալներ դրա համար: Դա հույս է ներշնչում, որ այնուամենայնիվ, հայ-վրացական հարաբերություններն ապագայում կխորանան: Անշուշտ, Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը դրական ազդեցություն կունենա այս ուղղությամբ: Վրաստանն ու Հայաստանն այլ տարբերակ չունեն: Մենք պարտավոր ենք բարեկամություն անել և համագործակցել: Այս երկու պետությունները, ազգերը պետք է համագործակցեն թե՛ քաղաքական, թե՛ աշխարհաքաղաքական և թե՛ տնտեսական ոլորտներում: Դա ուղղված չի լինի երրորդ երկրների դեմ»:

Ռուսական գործոնը

Վրացի փորձագետն ասում է, որ այս իմաստով առանձնահատուկ նշանակություն ունի ռուսական գործոնը, թե ինչպես Ռուսաստանը կվերաբերվի նման հարաբերություններին: Եթե Հայաստանի ղեկավարությունը զերծ է մնացել այս կամ այն պետության կամ կառույցի հետ հարաբերությունների խորացումից, դա պայմանավորված է եղել ռուսական գործոնով, բայց այժմ Ռուսաստանը, կարծես թե, այլևս խոչընդոտ չի հանդիսանում: Պաշտոնական Մոսկվան ընդունեց Եվրամիության հետ հարաբերություններ զարգացնելու Հայաստանի ինքնիշխան իրավունքը:

«Ընդհանրապես Ռուսաստանը Վրաստանի առնչությամբ էլ է բազմիցս հայտարարել, որ Վրաստանը իրավունք ունի հարաբերություններ զարգացնել Եվրամիության հետ, իսկ ահա ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին այլ կերպ են վերաբերվում: ՆԱՏՕ-ն վտանգ է Ռուսաստանի համար: Ըստ իս, Ռուսաստանը չի խոչընդոտի նաև Վրաստանի և Հայաստանի հարաբերությունների սերտացմանը: Այնպես որ, Հայաստանի և Վրաստանի ժողովուրդները պետք է զարգացնեն հարաբերությունները ղեկավարների, քաղաքական գործիչների և մտավորական կենտրոնների մակարդակով՝ չնայած կոնկրետ աշխարհաքաղաքական իրադրությանը»:

Կոնֆլիկտների լուծման բանալին

Ինչ վերաբերում է որոշ հարցերի շուրջ Հայաստանի և Վրաստանի տարաձայնություններին, Վաժա Բերիձեն ասում է, որ իրականությունը պետք է ընդունել՝ ինչպես որ կա: Կա Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան առանցքը և կա Ռուսաստան-Հայաստան դաշինքը: Հարավային Կովկասի երեք պետությունները՝ Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը պետք է նախադրյալներ ստեղծեն տարածաշրջանի կոնֆլիկտների կարգավորման համար, եթե չեն ուզում ոչնչացնել իրենց ապագան:

«Եթե Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը չսկսեն ադեկտվատ մտածել, ապա ոչ մի հարց էլ չի լուծվի, այդ թվում՝ չի լինի Կարս-Ախալքալաք երկաթուղին: Ուստի մենք պետք է ոչ թե շեշտը դնենք այդ հիմնախնդիրների վրա, այլ համատեղ ջանքերով նախադրյալներ ստեղծենք խնդիրների լուծման համար: Մարդիկ, ովքեր ապրում են Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում և չեն գնացել այլ երկրներ, նորմալ, մարդկային կյանքի ու երջանկության և իրենց ազգային շահերի բավարարման իրավունք ունեն: Եթե այս մոտեցումը չի գերիշխում, ապա ցանկացած բանակցություն, այդ թվում՝ Վրաստանի և Հայաստանի ղեկավարների բանակցությունները, ձևական կլինեն»,- նշեց վրացի քաղաքագետը:

Լարսի այլընտրանքը

Հարցերի այս համալիրի մեջ պետք է ներառել նաև ավանդական դարձած խնդիրներից մեկը՝ Հայաստանից դեպի Ռուսաստան տանող Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի այլընտրանքի հարցը: Կարասին-Աբաշիձե ձևաչափով ընթացող ռուս-վրացական բանակցությունները, որոնք միտված են ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանը և մասնավորապես Ռուսաստանի և Վրաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը և բեռնափոխադրումները Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներով վերականգնելուն, կարծես թե, տալիս են արդյունքներ: Երկկողմ համաձայնության հասնելուց հետո երկու երկրները պետք է պայմանագիր ստորագրեն շվեյցարական SGS ընկերության հետ, որը պետք է բեռնափոխադրումների մշտադիտարկում իրականցնի մի կողմից՝ ռուս-աբխազական և ռուս-հարավօսական, մյուս կողմից էլ՝ վրաց-աբխազական և վրաց-հարավօսական սահմաններին: Եվ ահա դեկտեմբերի 19-ին վրացական կառավարությունը պայմանագիր է կնքել SGS-ի հետ, որից հետո վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ Հայաստանը ֆորսմաժորային իրավիճակներում տեսականորեն կարող է օգտվել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով անցնող միջանցքներից՝ ապրանքները Ռուսաստան տեղափոխելու համար, ինչը լուրջ դժգոհություն է առաջացրել վրացական ընդդիմության շրջանում: Եվ կարելի է չկասկածել, որ այս հարցը ևս քննարկվելու է Հայաստանի նախագահի այցի ընթացքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում