Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող ռազմաբազայում պայթյուն է որոտացել։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 1 զինվոր, ևս 2-ը վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է Hurriyet պարբերականը։
Դեպքը տեղի է ունեցել Հաքքարի նահանգի Շեմդինլի քաղաքի ռազմաբազայում։ Տեղական ԶԼՄ-ները նշում են, որ բազայի տարածքում պատահաբար ձեռքի նռնակ է պայթել։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։