Գյումրիի «Ասպարեզ» ակումբը մարզային 20 պոլիկլինիկաներում և 10 շտապօգնության կայաններում ֆինանսաբյուջետային մոնիտորինգ է իրականացրել, որի ժամանակ մի շարք խախտումներ են հայտնաբերվել։
Լևոն Բարսեղյանի խոսքով՝ մարզային բուժաշխատողները հիմնականում դժգոհել են, որ չեն օգտվում սոցփաթեթներից։ Դժգոհություններ են եղել ֆինանսավորման չափից։ «Ֆինանսավորումը լուրջ պրոբլեմ է բոլոր մարզերում»,-նշեց Բարսեղյանը։
Ինչ վերաբերում է շտապօգնության ծառայությանը, փորձագետը նշեց, որ ամենակարևոր խնդիրը շտապօգնության մեքենաների ոչ հագեցված վիճակն է։ Բոլոր տեղերում առկա է եղել նոր սարքավորումների և կադրերի խնդիրը։