Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպման նախնական ժամկետը: Այս մասին հայտնում է Trend-ը:
«Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպման ամսաթիվը նշել առայժմ դժվար է, սակայն այն նախատեսվում է անցկացնել հաջորդ տարվա հունվարի կեսին»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը չորեքշաբթի Բաքվում մամլո ասուլիսի ժամանակ Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների 5-րդ եռակողմ հանդիպման արդյունքներով: