Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 18-ին «Ավան հոգեկան առողջության կենտրոն» Փակ Բաժնետիրական Ընկերությունից ստացված դիմումի փաստով։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, նշված կենտրոնից Ոստիկանության Նոր Նորքի բաժին հայտնել են, որ 1 օր առաջ ինքնավնասումներով իրենց մոտ է ընդունվել մի քաղաքացի։
Նշված կենտրոն մեկնած ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Երեւան քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ՝ 20-ամյա Մարտին Հ.-ն է, ով Ավան 7-րդ փողոցում գտնվող «Միրաժ» հյուրանոցային համալիրում ապակու կտորով ինքնասպանություն գործելու նպատակով վնասել է որովայնը։