Tuesday, 14 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Բացառում եմ Լեռնային Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանի կազմ․ Զատուլին

Ադրբեջանը չի կարողանում դուրս գալ այն փակուղուց, որում ինքն իրեն դրել է սեփական հռետորաբանությամբ: Երկիրը նման կերպով արգելափակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարը: Այս մասին «Սպուտնիկ»-ում կազմակերպված տեսակամուրջի ժամանակ ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

«Ես չեմ կանխատեսում մոտ ժամանակներում լուրջ առաջընթաց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Կարծում եմ, որ դա երկարատև գործընթաց է: Ներկայիս տրամադրվածության, այդ թվում և Ադրբեջանում, այդ երկրի ղեկավարության մոտ առկա տրամադրվածության պարագայում դժվար է նման բան ակնկալել»,- ընդգծեց Զատուլինը: Նա նշեց, որ ինքն ու իր գործընկերներն այս պահին ակնկալում են, որ ապագայում հակամարտությունում չվերսկսվեն նոր սուր պոռթկումները և ռազմական գործողությունները, չլինի արյունահեղություն: Նրա համոզմամբ՝ դա ներկայիս ամենակարևոր դիրքորոշումն է, որը պետք է պահել:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի փաստին՝ ՌԴ Պետդումայի պատգամավորն ընդգծեց, որ դա արվել է այն պայմանով, որ տվյալ երկիրը զսպվածություն կդրսևորի և չի օգտագործի զենքը ԼՂ հակամարտության գոտում: «Ցավոք, այդ խոստումներն Ադրբեջանի կողմից դրժվել են»,- փաստեց Զատուլինը: Նա հավելեց, որ Հայաստանին զինամթերքի մատակարարմամբ ռուսական կողմն ինչ-որ չափով շտկել է թերությունը՝  պահպանելով հավասարակշռությունը տարածաշրջանում:

Նրա համոզմամբ՝ ամենակարևորը հավասարակշռության պահպանումն է, որպեսզի կողմերից յուրաքանչյուրը իմանա, որ եթե ձեռնարկի հարձակում, ապա կլինի փոխհատուցում:

«Ես Լեռնային Ղարաբաղը դիտարկում եմ որպես ինքնորոշված տարածք, և հակված չեմ մտածելու, որ այն երբևէ, որևէ հանգամանքների պայմաններում կվերադառնա Ադրբեջանի կազմ: Դա, իմ կարծիքով, դեպքերի զարգացման բացարձակ անհնար տարբերակ է»,- նշեց պատգամավորը:

Անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների կողմից շրջանառության մեջ դրվող հռետորաբանությանը՝ Զատուլինն ընդգծեց, որ դրանցում շատ հաճախ հնչող վիրավորանքներն ու ծայրահեղ գնահատականները որևէ կերպ չեն կարող օգնել կողմերին:

«Ադրբեջանական ԶԼՄ-ների հռետորաբանությունն ավելի շատ թուլացնում է Ադրբեջանի հեղինակությունն արտաքին աշխարհում, քան օգնում: Ինչպես կարող է օգնել երկրին այն հայտնի փաստը, երբ Հունգարիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունների շրջանակում հայ գործընկերոջը կացնահարած ադրբեջանցի սպային դարձրեցին ազգային հերոս, ազատ արձակեցին և բարձրացրեցին պաշտոնը: Նման մոտեցման դեպքում ի՞նչ փոխըմբռնում կարելի է ակնկալել հայկական կողմից»,- ասաց նա:

Անդրադառնալով ռուսական կողմի գործողություններին՝ Զատուլինը նշեց, որ Ռուսաստանը չի դադարում կազմակերպել երկկողմ, բազմակողմ հանդիպումներ ԼՂ հակամարտության թեմայով: «Այն ամենն, ինչ այսօր մենք կարող ենք անել, դա երկու կողմերին զսպելն է ռազմական գործողությունների վերսկսումից»,- ընդգծեց պատգամավորը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում