Apple-ի արտադրանքի սպառողները պատմել են, որ խնդրի են բախվել AirPods ականջակալ գնելիս: Նրանց խոսքով՝ ամանորյա տոներից առաջ դիվայսը գրեթե հնարավոր չէ ձեռք բերել: Այս մասին հայտնում է 9to5mac-ը:
Apple-ի առցանց-խանութում պատվեր ձևակերպելու դեպքում առաքման նախապես նշված ժամկետը կավելանա: Ձգձգումը կապված է նախաամանորյա գնումների հետ:
Ամերիկացի գնորդները բողոքում են, որ անլար ականջակալ հնարավոր չէ գնել նաև ԱՄՆ օֆլայն-խանութներում: Ապրանքների մեծ մասը չի լինում խանութում: Apple-ը հայտնում է, որ հաջորդ տարի AirPods-ի արտադրության ծավալը կկրկնապատկվի և կհասնի 28 մլնի: