Սան Ֆրանցիսկոյում ստեղծվել է նոթբուքի համար նախատեսված զրահակայուն պատյան։ C6SHELL պաշտպանիչ պատյանի նախագիծը հայտնվել է Kickstarter դրամահավաք հարթակում։ Պաշտպանիչ պատյանով էլեկտրոնային սարքը չի վնասվի ընկնելու հետևանքով, այն հնարավոր կլինի նաև օգտագործել որպես զրահաբաճկոն։
Պատյանը պատրաստված է ածխածնի մանրաթելից ու ալյումինից։ Համաձուլվածքը 10 անգամ ավելի ամուր է պողպատից և 5 անգամ ավելի թեթև։
Պատյանը համապատասխանում է 13 և 15 դյույմանոց դիսփլեյով ցանկացած նոթբուքի։ Պատյանի արժեքը 270 դոլար է։ Դրա արտադրություն սկսելու համար պետք է հավաքել 100 հազար դոլար։