Tuesday, 14 05 2024
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Starmus՝ երկու նշանավոր հայերի՝ Բրայեն Մեյի և Գարիկ Իսրայելյանի մտքի տիեզերական թռիչքը
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին

Երուսաղեմի թնջուկն ուղիղ շոշափում է հայության շահերը. Հայաստանի կրավորականությունը կարող է վատ հետևանքներ ունենալ

Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը բորբոքել է արաբական և ամբողջ մահմեդական աշխարհը։ Անկասկած առաջիկա տարիներին հենց այս իրադարձությունն է լինելու այս երկրների արտաքին քաղաքական շարժիչը, ԱՄՆ նախագահի այս հայտարարությունն է պայմանավորելու տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունները։ Հայաստանը չի կարող անմասն մնալ այդ իրադարձություններից, որովհետև ուղիղ շոշափում է հայության շահերը, և որում ներգրավված են նաև Հայաստանի հարևան և բարեկամ երկրները։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Երևանի պետհամալսարանի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանի հետ։

-Պարոն Քոչարյան, այսօր Թուրքիայի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Իսլամական կոնֆերանս կազմակերպության  արտահերթ նիստը: Էրդողանը իսլամական բոլոր երկրներին կոչ է արել ճանաչել Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք: Ինչպե՞ս եք գնահատում այս պահին իրավիճակը:

-Իրավիճակը լարված է: Այն ինչ տեղի է ունենում Թուրքիայում՝ գործողություն է դեմքը պահելու համար: Մերձավոր Արևելք-ԱՄՆ քայլերը հաշվարկված են և այստեղ դեր է խաղում Թրամփի անձը, որը ոչ դիվանագիտական գործողությունների է դիմում: Հստակ երևում է՝ ԱՄՆ-ն տարածարշրջանում ընտրում է երկու պարտնյոր՝ Իսրայելն ու Սաուդյան Արաբիան և նրանց միջոցով փորձում է դիմագրավել: Սա Իրանի դեմ գործողություն է: Կհետևեն Իսլամական պետությունները Էրդողանի կոչին՝ դժվար է ասել: Սա պարզապես հռետորաբանություն է և ոչ մի կոնկրետ գործողություն չկա:

Թրամփի հայտարարությունից հետո, ինչպե՞ս եք գնահատում պաշտոնական Երևանի հայտարարությունը: Հնարավո՞ր է հայ-իսրայելական հարաբերությունների տեմպը առկախվի:

-Այդ հայտարարությունը ոչինչ չասող է, այնտեղ բացակայում է ամենակարևորը՝ չկա մեր շահերի նշմարումը, մենք այնտեղ շահեր ունենք:Լավ կլիներ այդ հայտարարությունը պարունակեր նաև մեր շահերի հիշատակումը, ինչը կնշանակեր, որ մենք պահանջատեր ենք: Հայկական կողմից շահերի չնշմարումը կարող է վատ հետևանքներ ունենալ: Հայաստանը պետք է օգտվի ընձեռված հնարավորություններից և հետևողականություն դրսևորի:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում