Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

88-ի շարժում-30. Որսասեր պարտկոմը

Ղարաբաղյան շարժումն Արցախում ղեկավարում էր «Կռունկ» կոմիտեն, որը կազմավորվել է 1988 թվականի մարտին։ Կոմիտեն «Կռունկ» անվանումը ստացել է քանդակագործ Արմեն Հակոբյանի առաջարկությամբ: Ըստ պաշտոնական վարկածի` կոմիտեի ծրագիրն ու կանոնադրությունը մշակել է Ռոբերտ Քոչարյանը` թեև այլ աղբյուրներ նշում են, որ «Կռունկի» իրական առաջնորդն ու ոգեշնչողը եղել է հանգուցյալ Արկադի Մանուչարովը: Անկախ այն հանգամանքից, որ «Կռունկն», ըստ էության, եղել է «Ղարաբաղ» կոմիտեի քույր կառույցը` երկու կազմակերպությունների ընդհանրությունները շատ քիչ են: «Կռունկը» քաղաքական և առավել ևս գաղափարական այլընտրանք ձևավորելու հայտ չի ներկայացրել և նրա ձևավորման հարցում ավելի շատ է տեղական կոմունիստական իշխանության միջամտությունը: Պատահական չէ, որ կոմիտեի հրապարակային դեմքերից մեկը` Ռոբերտ Քոչարյանը, «Մետաքսի» կոմբինատի պարտկոմն էր: Զուտ գործելաոճի առումով էլ` «Կռունկն» իրեն ավելի քիչ էր սահմանափակել քաղաքական և գաղափարական տաբուներով: Օրինակ` 1988թ-ի մարտի 8-ին Ռոբերտ Քոչարյանի զլխավորությամբ 7 հոգուց բաղկացած պատվիրակությունը Մոսկվայում հանդիպել է Կոմկուսի ղեկավար գործիչներ Եգոր Լիգաչովի և Եվգենի Պրիմակովի հետ: Վերջին երկու գործիչները ԽՄԿԿ Բյուրոյի, այսպես կոչված, ռեակցիոն թևի գործիչներ էին և երբեք հայամետ դիրքորոշումներով աչքի չեն ընկել: Սակայն Ռոբերտ Քոչարյանն, ըստ երևույթին, շարժման հենց առաջին տարիներից կարևորել է ոչ այնքան հանդիպումների բովանդակությունն, որքան` դրանց ընձեռած կոնտակները, ինքնադրսևորելու հնարավորությունը: Պատահական չէ, որ հենց Ռոբերտ Քոչարյանը դարձավ Արցախի այն ներկայացուցիչը, ով 1989թ-ի նոյեմբերին ընտրվեց նորաստեղծ ՀՀՇ վարչության անդամ: Սա նրա կենսագրության շրջադարձային պահն էր, որովհետ Արցախում Քոչարյանն իշխանության է եկել Երևանի բավականին բացահայտ և ցուցադրական ճնշման հետևանքով:

Եթե չլիներ Քոչարյանի կենսագրության այդ դրվագը, նա 1997-ին հազիվ թե ստանար Հայաստանի վարչապետ դառնալու առաջարկություն: Այստեղ ևս վճռորոշ դեր խաղաց Քոչարյանի բնավորության ամենաբնութագրական հատկանիշը, երբ նա ընդհանուր գործը, գաղափարը ստորադասում է սեփական անձին: Եթե ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հետաքրքրեր Արցախի սուբյեկտության հարցը, նա երբեք չէր համաձայնի ԼՂՀ նախագահի պաշտոնը փոխարինել Հայաստանի վարչապետի պաշտոնով` թեև ավելի ուշ պարզվեց, որ Քոչարյանի նպատակը եղել է Հայաստանի նախագահի պաշտոնը: Ասում են, որ 1997-ի վերջին-1998-ի սկզբին, երբ Հայաստանի Անվտանգության խորհրդում քննարկվել է ԼՂ հարցը, և ուժայինները բացահայտորեն հակադրվել են Լևոն Տեր-Պետրոսյանի խաղաղության կոնցեպցիային, Ռոբերտ Քոչարյանը` Սամվել Բաբայանի ընկերակցությամբ, բացահայտ շանտաժ է արել Տեր-Պետրոսյանին` վերջինիս երեսին շպրտելով, թե Արցախում են գտնվում մի քանի հազար հայաստանցի զինվոր:

Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի նախագահության գինը դարձան բանակցային գործընթացից ԼՂՀ դուրսմղումը և Արցախից Հայաստան մի քանի տասնյակ ազդեցիկ ընտանիքների տեղափոխումն ու ղարաբաղյան կլանի ստեղծումը: Ռոբերտ Քոչարյանի քաղաքականության հետևանքը դարձավ հայաստանցի-ղարաբաղցի անջրպետի առաջացումն ու հայ ժողովրդի երկու հատվածների միջև լարվածության առաջացումն` առնվազն կենցաղային մակարդակում:

Ղարաբաղյան շարժումից անցել է արդեն երեսուն տարի, սակայն Արցախը դեռ չի հասել իր վերջնական նպատակին` Հայաստանի հետ միավորմանը կամ անկախության միջազգային ճանաչմանը, սակայն երեք տասնամյակն արմատապես փոխեց Քոչարյանի կյանքը: «Մետաքսի» կոմբինատի համեստ պարտկոմը մի քանի վերնաշապիկով Հայաստան եկավ ` իշխանությունից հեռացնելով մի քանի միլիարդ դոլարով և Աֆրիկայի էկզոտիկ վայրերում որսի գնալու սովորությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում