Friday, 26 04 2024
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Անակնկալ ռեկորդներ խոշոր հարկատուների ցանկում
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ

ՀԱԿ. «Նիկոլն այն մարդը չէ, որ լռի»

Հայ ազգային կոնգրեսի գրասենյակը քիչ առաջ տարածել է հետեւյալ հայտարարությունը.
«Չբավարարվելով «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ապօրինի ազատազրկմամբ եւ խիստ դատավճռով, իշխանություններն ակնհայտորեն նաեւ ազատազրկման վայրում նրա համար ստեղծել են անմարդկային պայմաններ։ Դրա ապացույցն է Կոշ քրեակատարողական հիմնարկում սեպտեմբեր ամսից ի վեր քաղբանտարկյալի դեմ կիրառվող պարբերական իրական սպառնալիքները եւ բռնությունները։ Սա չի կարող պատահականություն լինել, այլ նպատակ է հետապնդում ազատազրկման պայմաններում անգամ խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի ակտիվ հրապարակախոսական գործունեությունը, կոտրել նրա կամքը, ստիպել նրան դադարեցնել իր քաղաքական գործունեությունը, լռեցնել նրա խմբագրած «Հայկական ժամանակ» թերթը, կամ նրանից ներման խնդրագիր կորզել։
Ճանաչելով Նիկոլին՝ մենք համոզված ենք, որ նման ջանքերն ապարդյուն են, քանզի նա այն մարդը չէ, որ լռի կամ ներում խնդրի իր չգործած հանցանքների համար։ Իշխանությունները պետք է դադարեցնեն գաղութի ադմինիստրացիայի եւ քրեական տարրերի ձեռքով իրականացվող տմարդի ու հանցավոր գործողությունները։ Մենք հիմքեր ունենք հայտարարելու, որ Նիկոլի կյանքին վտանգ է սպառնում։ Ազատազրկման ամեն մի օրը հղի է նրա առողջության ու կյանքին սպառնացող անսպասելի վտանգով։
Ուստիեւ՝ Հայ Ազգային Կոնգրեսը, նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի շուրջ ստեղծված այս աննախադեպ, էքստրեմալ իրավիճակը, պնդելով հանդերձ բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման իր պահանջը, պահանջում է անհապաղ ազատ արձակել նրան, իսկ մինչեւ հարցի լուծման իրավաբանական ձեւակերպման ընթացակարգի ավարտը խստագույնս ապահովել նրա ֆիզիկական անվտանգությունը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում