Տասմանիայի (Ավստրալիա) Սողունների փրկարարական կազմակերպությունը (Reptile Rescue Incorporated) կանչ է ստացել գազավորված ըմպելիքի ալյումինե տարայում խրված օձի մասին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Դեպքի վայր է ժամանել մասնագետ Սելին։
Երբ պողպատագլուխ օձին դուրս են բերել տարայից, նկատել են նրա բերանից դուրս ցցված մկան պոչը։ Զգալով ազատությունը՝ օձն անմիջապես կուլ է տվել մկանը։ Սելին կարծում է, որ օձը ջուր է փնտրել՝ մկանը կուլ տալու համար։
Սելին ծրագրում է նկարահանված տեսանյութը կիրառել սողունների մասին նոր ֆիլմում։