Sunday, 12 05 2024
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին

Սաակաշվիլիի լոզունգները գրգռում են մարդկանց. Ուկրաինան չի դիմանա, Աստված չանի՝ նորից արյուն թափվի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մայդանի ակտիվիստ, նկարիչ Բորիս Եղիազարյանը (Ուկրաինա, Կիև):

– Պարոն Եղիազարյան, հայտնի դարձավ, որ Կիևի ոստիկանությունը ձերբակալել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին։ Պաշտոնական Կիևը ընդդիմադիր Սաակաշվիլիին մեղադրում է արտաքին ուժերի աջակցությամբ Ուկրաինայում հակաիշխանական գործողություններ ծրագրելու մեջ: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ զարգացումներ են հնարավոր։

Այս պահի դրությամբ հավելյալ տեղեկություն չունեմ, միայն հայտնի է  ձերբակալման մասին լուրը։ Դեռ իրեն հասցեագրված մեղադրանքները պետք է ապացուցվեն, չեմ կարող ասել, թե ինչ ընթացք կստանա։

Ընդհանուր իրավիճակն ինչպե՞ս է, հնարավո՞ր է՝  սա առիթ դառնա ավելի լուրջ գործողությունների։

– Սա արհեստական ստեղծված իրավիճակ է՝ ցավոք սրտի, Սաակաշվիլիի ֆենոմենով պայմանավորված։ Համաժողովրդական աջակցություն Սաակաշվիլին չի վայելում։ Այո՛, փողոց դուրս են գալիս 3000-5000 մարդ, ավելի են նաև նշում՝ նույնիսկ 15.000, բայց դա Մայդանի միլիոնը չէ։ Թեպետ ժողովուրդը գրգռված է, և չենք կարող ասել, ինչ կլինի հետագայում։

– Սաակաշվիլիի ֆենոմեն ասելով ի՞նչ նկատի ունեք, ու ինչո՞ւ է, ըստ Ձեզ, իրավիճակն արհեստական։

– Սկսած նրանից, որ իշխանությունները զրկեցին Սաակաշվիլիին քաղաքացիությունից, հետո նա սահմանն անցավ, զրկվելուց հետո՝ փաստորեն անօրինական ձևով։ Այսինքն՝ անընդհատ մարգինալ քայլեր են արվում, ոչ խաղաղ ու առողջ դատողությամբ։ Յուրաքանչյուր ժողովրդի մեջ կա մի այնպիսի հատված, որն այդպիսի  քայլերի կողմնակից է։ Այո՛, Ուկրաինայում կան դժգոհություններ, բայց չկա մի երկիր, որտեղ չլինի մոտ 5000 մարդ, որն իր նախագահին ակտիվ չի սիրում։ Սաակաշվիլիի լոզունգները շատ կոպիտ ու խիստ են, գրգռված մարդկանց գրգռող լոզունգներ են։ Վտանգ կա, և այդ վտանգը կապված է սադրանքների հետ։ Երկրում պատերազմ է, կա օտարերկրյա ուժեղ հետախուզություն, և պրոռուսական էլեմենտի խնդիր կա. այդ երկրում հիմա նման գործողություններ անելը շատ վտանգավոր եմ համարում։ Ես այդ պատճառով չեմ մասնակցում, Ֆեյսբուքում կոչ եմ արել,  ասել  եմ՝  պետք չէ, Ուկրաինան հիմա չի դիմանա երրորդ հեղափոխական վիճակին, մանավանդ, որ հիմա հեղափոխություն չի կարող լինել։ Արհեստական կարող է նման վիճակ ստեղծվել, բայց դա շատ վտանգավոր է։ Աստված չանի՝ նորից արյուն թափվի։ Իշխանություններն իրենց նորմալ են պահում՝ այն իմաստով, որ այսօրվա ոստիկանները «Բերկուտի» նման իրենց չեն պահում։ Ժողովուրդը տեսնում է՝ չեն ջարդում, չեն կոտրում, բռնի ուժով հարց չեն լուծում։

– Ասացիք՝ Ուկրաինան  նորից չի դիմանա հեղափոխության, իսկ ի՞նչ եք կարծում՝ Մայդանի հեղափոխությամբ իշխանության եկած Պորոշենկոն ժողովրդի սպասումներն արդարացնո՞ւմ է։ Տեսակետ կա, որ դա էլ ճանապարհ չէր, և ըստ էության Ուկրաինան դրանից միայն կորցրեց։

Չեմ կարծում, թե Պորոշենկոն այդ ճանապարհով իշխանության եկած նախագահ է, բացատրեմ՝ ինչու։ Երբ այստեղ սկսվեց հեղափոխությունը, սկզբնական շրջանում՝ մի ամբողջ ամիս, ժողովուրդը քաղաքական գործիչներին, պատգամավորներին մոտիկ չէր թողնում։ Մարդիկ լիդերներին մոտիկ չէին թողնում, երկու Մայդան էր ստեղծվել, մեկը՝ Մայդանը, մյուսը՝ Եվրոպական հրապարակը։ Հետո երկու Մայդանը միացան, ժողովուրդը կամաց-կամաց հասկացավ, որ առանց լիդերների հնարավոր չէ շարունակել։ Լիդերները իրենց կարծիքը չէին փաթաթում ժողովրդի վզին, որոշումները համատեղ էին ընդունվում. մինչև ժողովուրդը չէր համաձայնում՝ քայլեր չէին արվում։ Բայց նաև լիդերները շատ ճիշտ վարվեցին՝ վերցնելով իրենց վրա ժողովրդի կազմակերպվածությունը, ու այդ պատճառով ժողովրդի կողմից սադրանքներ չեղան։ Իշխանությունները, այո՛, կրակեցին, ծեծեցին, ջարդեցին, բայց ոչ՝ ժողովուրդը։ Այս ամենի արդյունքում երկրից փախավ Յանուկովիչը, քանի որ նախագահը փախավ՝ փախան նաև ուժայինները, նախարարները։ Այսինքն՝ այնպես չէ, որ լիդերները հեղափոխություն սկսեցին իշխանության գալու համար։ Այդ պատճառով եմ նշում՝ Պորոշենկոն այդ ճանապարհով չի եկել իշխանության։ Հեղափոխությունից հետո ընտրությունների ժամանակ Պորոշենկոն միակ թեկնածուն չէր, բայց նա ընտրվեց, որովհետև բոլորի միջից  Պորոշենկոն ավելի  լրջախոհ էր, հավասարակշիռ՝ ի տարբերություն  պոպուլիստական ու ազգայնական տրամադրությամբ գործիչների։ Կլիչկոն էլ իր ձայները տվեց Պորոշենկոյին, որովհետև հասկացավ, որ նախագահության մասշտաբն իր համար չէր։ Պորոշենկոն իսկապես ժողովրդի ընտրությամբ անցավ։ Տարիներ են անցել, և բնական է, որ դժգոհություններ կան։ Պատերազմ է, տնտեսության ծանր վիճակ, ու բնական է, որ մարդիկ դժգոհում են։

– Օրինակ՝ հիմա նույն այս Սաակաշվիլիի իրադարձությունների ֆոնին կան նաև Հայաստանում մեկնաբանություններ, որ այդքան զոհ եղավ Ուկրաինայում, բայց այդ երկիրը ոչինչ չշահեց՝ մի կոռումպացված իշխանությանը փոխարինեց մյուսը։

– Դա պրոռուսական տրամադրված մարդկանց լոզունգն է։ Ժողովուրդը, ընտրելով Պորոշենկոյին, շատ լավ գիտեր, որ նա աշխարհի ամենալավ շոկոլադներից մեկը սարքողն է։ Իմիջիայլոց, դա չտեսնված շոկոլադ է, այն, որ ասում են՝ հաց չկա  գաթա կերեք, Անգլիայի թագուհին ասում էր. «нет хлеба, пусть едят пирожные»։ Հիմա գիտեք, Պորոշենկոն չի ղեկավարում այդ գործը, իսկ որ մինչև հեղափոխությունը Պորոշենկոն մաքուր բիզնեսով  զբաղվող մարդ էր, դա հայտնի փաստ է։ Այստեղ հեղափոխությունն արվել է միջին բիզնեսի փողերով, ժողովրդի, իմ նմանների ու մյուսների փողերով։

Երբ Յանուկովիչը ժողովրդին խաբեց ու քցեց, ժողովուրդն իր քայլն արեց։ Ժողովուրդն ընտրել է Պորոշենկոյին՝ իմանալով, որ նա հարուստ մարդ էր, բայց այն հարուստներից մեկը, որն իր բիզնեսով  ու պահվածքով եվրոպական բիզնեսմենի պահվածք ուներ։ Հետո երբ ասում են՝ մի հանցագործը գնաց, մյուսը եկավ, ասեմ՝ Պորոշենկոն ու Յանուկովիչը համեմատելու բան չեն։ Իհարկե, հիմա Ուկրաինայում շատ խնդիրներ կան, բայց ոչ մի երկրում 2-3 տարում կոռուպցիան ամբողջությամբ չի վերացել, տարիների աշխատանք է։ Գործ արվում է՝ ամեն դեպքում Յանուկովիչի հետ Պորոշենկոյին համեմատելը  պրոռուսական մտածելակերպ է, բնական է, այդպիսի բաներ կասեն նաև Հայաստանում, այնտեղ էլ, միևնույն է, ռուսական մտածելակերպը տարածված է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում