Լուրեր
Կարեն Կարապետյանի ռեյտինգը զգալի նվազել է, նրա հետ կապված էյֆորիա այլևս չկա․ Gallup
  • 13:17
  • 2017-12-07
  • Դիտումներ՝ *

Նախագահի վարկանիշը, ոչ շատ բարձր, անցել է կառավարության դրական գնահատականների վարկանիշից, այդ էյֆորիան, որ կար վարչապետի նոր դեմքի հետ կապված, կամաց-կամաց նվազում է, և գրանցվում են ստաբիլ արդյունքները։ Այդ մասին Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Գելափ Ինթերնեյշնլ» Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ամփոփելով նոյեմբերի 10-22 ընկած ժամանակահատվածում անցկացրած ուսումնասիրությունների արդյունքները։

«Մենք 5 անգամ իրականացրել ենք հետազոտություն Կարեն Կարապետյանի հետ կապված, և եթե հիշում եք, ուղիղ մեկ տարի առաջ՝ նոյեմբերին, պատասխանելով այն հարցին, թե ինչպես ենք գնահատում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գործելաոճը․ դրական, ավելի շատ դրական գնահատականների ընդհանուր գումարը կազմել է 85․1 տոկոս, որը շատ բարձր ցուցանիշ է, և մենք այդ ժամանակ ասել էինք, որ այդպիսի բարձր ցուցանիշ չի էլ եղել, արդեն հուլիսին ունեցանք 71․6 տոկոս, որի վերաբերյալ շատ լրատվամիջոցներ ասում էին, որ անկում կա, մենք դա ինչ-որ չափով կապում էին ընտրական շրջանի հետ, և որոշ չափով ռեյտինգը կարող է նվազել։ Այս չափումները, որը մենք կատարեցինք, ցույց են տալիս, որ իրականում Կարեն Կարապետյանը գրանցել է ռեյտինգի բավականին մեծ անկում, և այսօր նա գրանցել է դրական պատասխանների 57․3 տոկոսը, որը էլի վատ ցուցանիշ չէ համեմատած մյուս քաղաքական գործիչների ռեյտինգի համեմատ, բայց եթե իր նախորդ տարվա ցուցանիշի հետ ենք համեմատում՝ գրեթե 30 տոկոս անկում»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Դիտումներ՝ *