Friday, 26 04 2024
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում

88-ի շարժում-30. Ղարաբաղը պահողների ու ծախողների մասին

«Ղարաբաղը մերն է» էմոցիոնալ բանաձևը համայն հայությանը միավորում է նաև այսօր, իսկ երեք տասնամյակ առաջ դա Հայաստանի հասարակությանը և աշխարհասփյուռ հայությանը կոնսոլիդացնող հիմնական բանաձևն էր, նույնիսկ այն մարդկանց համար, ովքեր կոմֆորմիստ էին ու Ազատության հրապարակ չէին գնում կամ էլ` պարտիականի տոմսը պինդ պահում էին գրպաններում:

«Ղարաբաղը մերն է» կարգախոսը, սակայն, էմոցիոնալ ենթատեքստ ունի, իսկ քաղաքական հարթության վրա այն դրսևորվում է տարբեր, նույնիսկ հակադրվող ձևակերպումներով: Սխալ է այն պնդումը, որ Ղարաբաղի հարցում բոլորը նույն դիրքորոշումն են ունեցել և այն ընդամենը շահարկվել է «Ղարաբաղ» կոմիտեի կողմից` իշխանության գալու համար: Այս պարզունակ մեղադրանքը հետո առիթ դարձավ, որպեսզի տարիներ անց փոխզիջումների մասին խոսող Լևոն Տեր-Պետրոսյանին քննադատները մեղադրեն Ղարաբաղը «ծախելու» մեջ:

88-ին Հայաստանի կոմկուսի ղեկավարները մասնավոր զրույցներում ու շփումներում «Ղարաբաղը մերն է»-ի ոչ պակաս ջատագովներ էին, սակայն պրակտիկ քաղաքականության մեջ համոզված կարծում էին, որ «Ղարաբաղն իրենց գրպանում չէ», այլ խոսքով` անիմաստ էին համարում համազգային զարթոնքն` ամեն բան թողնելով Մոսկվայի ողորմածությանը: Մոսկվայի 1921թ-ի «ողորմածությունը» նրանց համար դաս չէր եղել, ոչ էլ` այն, որ Մոսկվայի «ողորմածության» հետևանքով Երևանի քթի տակ հայաթափվել էր Նախիջևանը:

Սփյուռքի դաշնակները նույնպես` 88-ին գաղթօջախներից ազդարարում էին, որ «Ղարաբաղը մերն է», բայց հետևից հիշում էին Կարսի ու Արդահանի, կարոտի աղբյուր Մասիսի ու վշտի խորհրդանիշ Վանի մասին: Ու այս ամենի` վիրտուալ և անիրական օրակարգի արանքում կորչում էր Արցախի սուբյեկտությունը: 88-ի շարժման հիմնական առանձնահատկությունը հենց այն է, որ այն մեծացնում էր Ացախի սուբյեկտությունը` թե համազգային շարժման հարթակներում և թե ՀՀՇ-ի իշխանության տարիներին, երբ ԼՂՀ-ն հրադադարի պայմանագրի կողմ էր, բանակցային գործընթացի լիարժեք մասնակից:

88-ի շարժման հիմնական առաքելությունը հենց այն էր, որ նա ԼՂ խնդիրը դուրս բերեց ազգային նեղ համատեքստից` ներկայացնելով մարդու իրավունքների և ինքնորոշման սկզբունքի գերակայության հարթության վրա: Այլ խոսքով` Արցախի հարցում 88-ին շարժման պասհանջները համահունչ էին համաշխարհային համատեքսին ու պատահական չէ, որ միջազգայնորեն լեգիտիմացված էր հայկական կողմի հաղթանակն արցախյան պատերազմում:

Ճակատագրի հեգնանքով` ԼՂՀ-ն բանակցություններից դուրս մղած և 88-ի արժեքներին հակադրվող Ռոբերտ Քոչարյանը Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրում էր Ղարաբաղը «ծախելու» մեջ` թեև անհասկանալի է, թե ԼՂՀ առաջին ու Հայաստանի երկրորդ նախագահն ինչպես էր ապահովելու հաղթանակը` Արցախի սուբյեկտությունը հետևողականորեն սպանելուց հետո: Հավանաբար` Մեղրին փոխանակելու ճանապարհով…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում