Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ապակեպատ դահլիճում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց «Սասնա Ծռեր-1»-ի գործով դատական նիստը:
Սմբատ Բարսեղյանը հայտարարեց. «Մենք չենք հրաժարվել մեր պահանջներից… Չեբուրաշկայի ռադ էղնելն ենք պահանջում ու՝ պղծությամբ զբաղվող ամբողջ վարչակազմի… Առաջին դասարանում նույնիսկ էսպիսի հեքիաթներ չէինք անցնում, զուգարան էլ տանես կարդաս, կհիասթափվես… Եթե իշխանությունը զանգվածաբար խախտում է ժողովրդի հիմնարար իրավունքներն ու ազատությունները, դատարանները չեն կարողանում պաշտպանել ժողովրդին, այդպիսի իշխանության փոփոխությունը ընտրություններով անհնար է, այդ ժամանակ ապստամբությունը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն՝ յուրաքանչյուր քաղաքացու համար…»: