«Հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում ՀՀ նոր Հարկային օրենսգիրքը, և ավելանալու են նոր ակցիզային հարկեր»,- հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ օրինակ, բենզինի ակցիզային հարկը եղել է 25 հազար դրամ, հունվարի 1-ից լինելու է 40 հազար դրամ, սեղմված գազինը՝ 25 հազար դրամ:
«Այս թանկացումները մուլտիպլիկատիվ էֆեկտ են ունենալու մնացած առաջնային սպառման ապրանքների, ինչպես նաև տրանսպորտի թանկացման համար: Այս մուլտիպլիկատիվ էֆեկտը կխեղդի մի փոքր շնչող սեգմենտներին»,- հայտարարեց Մարուքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: