ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին նշել է հակամատությունների, այդ թվում ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի կրկնապատկման անհրաժեշտությունը։
«Եթե խոսենք Ուկրաինայի, ԼՂ-ի կամ Վրաստանի հակամարատությունների և տարածքների օկուպացման մասին, դրանք բոլորն ամեն օր ողբերգական հետևանքներ են ունենում»,-ասել է Ծերեթելին Եվրոպայի խորհրդում՝ որպես ԵԱՀԿ ԽՎ նախագահ իր առաջին ելույթի ժամանակ։
Ծերեթելիի խոսքով՝ անհրաժեշտ է կենտրոնանալ այդ խնդրի վրա։
«ԵԱՀԿ ԽՎ նախագահի պաշտոնում իմ առաջնահերթություններից մեկը համոզվելն է, որ ԵԱՀԿ-ն լիովին պատրաստ է այդ խնդիրների լուծմանը, Հելսինիկիի եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների աջակցմանը, ընդհանուր արժեքների խրախուսմանը և հակամատությունների կարգավորման գործում վեհաժողովի ներդրմանը»,-ասել է նա։