Հյուսիսատլանտյան դաշինքը մտահոգ է ԼՂ հակամարտությամբ և հորդորում է զերծ մնալ հակամարտության գոտում իրավիճակի սրացումից և շարունակել բանակցությունները։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բրյուսելյան բանակցություններից հետո։
«Հստակ է՝ ռազմական լուծում չի կարող լինել: ՆԱՏՕ-ն այս հարցում ուղիղ դերակատարություն չունի, մենք աջակցում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին»,-ասել է Սթոլթենբերգը, փոխանցում է RIA Novosti-ն։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել շարունակել բանակցությունների միջոցով լուծման որոնումներն ու զերծ մնալ նոր սրացումներից։
Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի