Ահաբեկչական խմբավորումներից մեկը, որը կապված է ԴԱԻՇ-ի հետ, նախազգուշացրել է Վատիկանում Սուրբ Ծննդի նախաշեմին ահաբեկչության նախապատրաստման մասին։
Catholic Herald թերթի տվյալներով՝ գրոհայինները տարածել են ցուցապաստառ՝ Սուրբ Պետրոսի բազիլիկա ուղևորվող մեքենայով։
Նշվում է, որ ցուցապաստառը ստեղծվել է ԴԱԻՇ-ի հետ կապ ունեցող Wafa Media Foundation քարոզչական ալիքի կողմից։ Խմբավորումը թողարկել է նաև ցուցապաստառ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի գլխատված պատկերով։