«Արդյո՞ք դասախոսները դնում են ակադեմիական ազատություն ունենալու պահանջ»,- հարց բարձրացրեց ԵՊՀ դասախոս, Երևանու ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ ինքը խոչընդոտ չի ունեցել արտահայտելու իր կարծիքը տարբեր քաղաքական, քաղաքացիական թեմաների վերաբերյալ:
«Իհարկե, ցանկացած բուհի ղեկավարություն, եթե չունի ներքին դիմադրություն և ընդդիմացող ուժ, կարող է դրսևորել որոշակի ավտորիտարիզմ»,- ասաց Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ չկան դասախոսների կազմակերպված խմբեր, որոնք ակադեմիական ազատության կամ արհմիությունների բարելավման խնդիր են դրել իրենց առջև:
«Այո, բուհական ղեկավարությունը, և դա պայմանավորված է նաև Հայաստանում հաստատված իշխանությամբ, ավտորիտար է, բայց դասախոսներն էլ այստեղ անելիք ունեն»,- նկատեց ԵՊՀ դասախոսը:
Մանրամասները՝ տեսանյութում: