Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Մենք ո՛չ աղանդ ենք, ոչ էլ պատանդ. Կարո Փայլանը՝ Թուրքիայի վարչապետի օգնականին

Ֆրանսիական «Նոր Յառաջ»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանի հայ երեսփոխան Կարո Փայլանը 2018-ի ազգային բյուջեի քննարկումների ժամանակ բանավեճ է ունեցել Թուրքիայի վարչապետի օգնական Հաքան Չավուշօղլուի հետ։ Փայլանն առարկել է վարչապետի օգնականի՝ երկրի քրիստոնյա փոքրամասնությունների հասցեին օգտագործած «նրանք մեր կողմից երաշխավորված ավանդներ են» արտահայտության դեմ։

Վարչապետի օգնական Չավուշօղլուն Վաքըֆների ընդհանուր տնօրինության և իրեն ենթակա այլ կազմերի տարեկան բյուջեն ներկայացնելիս պատասխանել է նաև երեսփոխանների հարցերին։ Այդ շրջագծով բանավեճ է տեղի ունեցել Փայլանի ու նախարարի միջև։

«Իմ ապրած պայմանները ինձ մղում են փոխադարձ ընկալման։ Երկրի մեջ մնացած փոքրամասնությունները մեզ ավանդ են։ Պոլսում բնակվող փոքրամասնությունները ավանդ են մեր պետությանը, ինչպես որ արևմտյան Թրակիայի իսլամ փոքրամասնություններն էլ ավանդ են Հունաստանին»։ Նախարար Չավուշօղլուն այս խոսքերից հետո իր ելույթը շարունակել է՝ ասելով. «Սա ո՛չ միայն իմ անձնական համոզումն է, այլև մեր կառավարությունն էլ է փափագում, որ երկրի քաղաքացիները տիրանան բոլոր իրավունքներին։ 2013-ին արդեն այս մասին շրջաբերական ենք հրատարակել։ Թուրքիայի Պատժական օրենքում բանտարկության պատիժ է սահմանված խտրականության համար։ Մեր համոզմամբ՝ երկրի փոքրամասնությունները պետք է լիակատար քաղաքացիներ համարվեն»։

Նա թվել է այն բոլոր հաստատությունները, որոնք անցյալում առգրավված էին, իսկ հետո վերադարձվեցին իրենց նախկին տերերին։ «2003-2014-ի ընթացքում 1029 կալվածքներ վերադարձվեցին իրենց նախկին տերերին։ Իսկ 21 կալվածքների համար պետությունը հատուցում կատարեց»,- նշել է Չավուշօղլուն՝ անդրադառնալով նաև հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ կատարված աշխատանքներին։

Այս բացատրություններից հետո Չավուշօղլուն, ակնարկելով ՀՏՓ-ի Պոլսո երեսփոխան Կարո Փայլանին, հարցրել է՝ արդյոք ինքը լուր ունի՞ Երևանում գտնվող Սարդարի պալատից։ «Ո՞ւր է այդ պալատը հիմա։ Մնացորդներն իսկ կա՞ն այսօր։ Գիտեք, թե ո՛վ է կառուցել այն. Ռևանի Խան Հյուսեին Ալին։ Խնդրեմ, հիմա մամլո ժողով գումարեք և այս բոլորի հայտնաբերման համար կոչ ուղղեք Հայաստանի կառավարությանը։ Եթե իրենք չեն կարող, թող ԹԻՔԱ-ի (Համագործակցության և համակարգման թրքական գործակալություն-ՆՅ) հետ կապ հաստատեն, մենք պատրաստ ենք պետք եղած աջակցությունը ցուցաբերել»։

Կարո Փայլանը նիստի ընթացքում հակազդել է նախարարի այս խոսքերին։ Փայլանն ավելի հետո իր ընդվզումը արտահայտել է հետևյալ խոսքերով. «Դժբախտաբար, կառավարությունը և իրենց հետ միասին ամբողջ պետական համակարգը, ինչպես երևում է, վերջին երկու տարիներին որդեգրել են պետության նախկին մտածելակերպը։ Այժմ լսում ենք այնպիսի խոսքեր, որոնց արդեն սովոր էինք մեր մանկության տարիներից։ Ես այդ օրը նախարարին հայտնեցի, որ մենք ո՛չ աղանդ և ոչ էլ պատանդ ենք։ Մենք քաղաքացիներ ենք, քաղաքացիներ, որոնք հազարավոր տարիներ ի վեր բնակվում են այս հողի վրա։ Պետությունը ստիպված է մեզ հետ հարաբերություններում որդեգրել համաշխարհային սկզբունքների թելադրած կանոնները։ Ինքը ծնվել է Գյումյուլջիում։ Հետևաբար պետք է քաջ իմանա փոքրամասնությունների խնդիրները։ Սխալ գործած կլինի, եթե Գյումյուլջիում իր դեմ գործադրված անարդարությունները այստեղ ցանկանա մեր դեմ գործադրել։ Փոխանակում ասվածը քաղաքացիների դեմ գործադրելը անընդունելի է։ Եթե Հունաստանն իր երկրի փոքրամասնությունների դեմ ավելի անարդար գտնվի, ինքն է՞լ այստեղ մեր դեմ անարդարություն պիտի անի։ Թուրքիան Լոզանի դաշնագրով պահանջներից առաջին շեղվողը եղավ։ Ունևորության տուրքի գործադրությունը, փոքրամասնությունների դպրոցների իրավունքների հափշտակումը, Պատրիարքարանի իրավիճակի մերժվելը հետզհետե Հունաստանին էլ ստիպեցին փոխադարձ միջոցներ ձեռնարկել։ Ես Թուրքիայի Հանրապետության երեսփոխան եմ։ Ինձնից չեք կարող Հունաստանի կամ Հայաստանի որևէ մերժողական քաղաքականության հաշիվը պահանջել։ Թուրքիան պետք է արդար քաղաքականություն վարի, որպեսզի ես էլ ձեզ հետ միասին Հունաստանի կամ Հայաստանի բացասական գործունեությունների դեմ պայքարեմ»։

Կարո Փայլանն անդրադարձել է նաև պատրիարքական և համայնքային հաստատությունների ընտրության խնդրին։ «Հայ համայնքը խնդիրներ ունի, որոնք շտապ լուծումների կարիք ունին։ Պետք է շուտով կատարվի պատրիարքի ընտրությունը, և պատրաստված նոր կանոնագրի հիման վրա էլ ձեռնարկվեն համայնքային հաստատությունների ընտրություններ»,- ասել է Փայլանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում