Աստանայում միջսիրիական բանակցությունների ընթացքում Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան վերահաստատել են տարածաշրջանում կայունության անհրաժեշտությունը: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին:
Ինչպես փոխանցում է RIA Novosti-ն՝ Իրանի նախագահը Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նաև ասել է, որ Աստանայի գագաթնաժողովի ժամանակ երեք երկրները վերահաստատել են նաև ահաբեկչության դեմ պայքարի, թմրանյութերի անօրինական շրջանառության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի անհրաժեշտությունը: