Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Սերժ Սարգսյանի թիկունքային այցը Մոսկվա

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը հայտարարել է, որ նոյեմբերի 15-16-ը Մոսկվա կժամանի Սերժ Սարգսյանը՝ աշխատանքային այցով, որը պաշտոնապես պայմանավորված է լինելու Ռուսաստանում Հայաստանի օրերի մեկնարկի հետ: Կլինի՞ այդ շրջանակում հանդիպում ՌԴ նախագահ Պուտինի հետ, պարզ չէ, դեսպանն այդ մասին չի մանրամասնել: Ըստ էության, Սերժ Սարգսյանի մասնակցությունը ենթադրում է, որ Ռուսաստանում Հայաստանի օրերի բացման հանդիսավոր միջոցառմանը կլինի նաև Պուտինի մասնակցությունը:

Համենայնդեպս, տարօրինակ կլինի, եթե Հայաստանի նախագահը ժամանի Մոսկվա այդ առիթով, բայց նրան չընկերակցի ՌԴ նախագահը: Իսկ եթե դա չի լինելու, ապա հազիվ թե Սերժ Սարգսյանը մեկնի Մոսկվա, որովհետև այդ դեպքում Պուտինի բացակայությունը կլինի հարված Սերժ Սարգսյանին, և դա կնշանակի, որ Մոսկվա այցը նրա համար «քաղաքական մահապարտություն» է: Ըստ այդմ, եթե Սարգսյանը գնա Մոսկվա, ուրեմն անկասկած է Պուտինի հետ հանդիպումը: Իսկ դա արդեն առաջ է բերում այցի բավականին նուրբ շերտ, եթե հաշվի առնենք այն, որ նոյեմբերի 24-ին էլ Սերժ Սարգսյանը ամենայն հավանականությամբ պետք է մեկնի Բրյուսել, որտեղ ստորագրվելու է՝ համենայնդեպս նախատեսվում է ստորագրել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, Բրյուսելում տեղի ունենալիք Արևելյան գործընկերության Վեհաժողովի շրջանակում:

Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանը Մոսկվայում կունենա այդ կապակցությամբ վերջին ճշգրտումները, հատկապես նկատի առնելով այն, որ բրյուսելյան Վեհաժողովին ընդառաջ բավականին հակասական և իրարամերժ տեղեկություններով լեցուն մի ժամանակաշրջան է, երբ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման հեռանկարը դրվում է կասկածի տակ: Ոչ մի կողմը չի հայտարարում, թե չի ստորագրի, բայց չի էլ երաշխավորվում և հայտարարվում, որ ամեն ինչ պատրաստ է կամ պատրաստ կլինի: Այդ հանգամանքը հիմք է տալիս եզրակացնելու, որ գործընթացն ուղղակի բաց նյարդ է և ամեն պահի ենթակա է այսպես ասած բորբոքման և բարդությունների: Իսկ Մոսկվան այդ տեսանկյունից դիտվում է՝ բարդությունների օջախ: Ընդ որում, խնդիրն այստեղ նույնիսկ այն չէ, որ հենց Կրեմլն է շահագրգռված Հայաստան-ԵՄ համաձայնագիրը չստորագրելու հարցում:

Խնդիրն այն է, որ կան չշահագրգռված զանազան խմբեր, որոնք նաև կարող են որոշակի կապի մեջ լինել Ադրբեջանի հետ, և նույնիսկ պետք չէ բացառել նաև, որ կլինեն խմբեր, որոնք կապի մեջ են Հայաստանի իշխանության ներսում որոշակի թևերի հետ, որոնք էլ իրենց հերթին դեմ չեն լինի, եթե Սարգսյանը, այսպես ասած, մի թեթև տապալվի Բրյուսելում՝ նոյեմբերին: Իսկ Կրեմլի համար Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը այսպես ասած սկզբունքային խնդիր չէ, հետևաբար որքանով այն սկզբունքորեն դեմ չէ, նույնքան էլ կարող է սկզբունքորեն կողմ չլիներ ստորագրմանը: Այլ կերպ ասած, ըստ օրվա տրամադրության:

Ինչ խոսք, ամենևին բացառված չէ, որ այստեղ խնդիրը միայն Մոսկվայի տրամադրությունը չէ, և Սերժ Սարգսյանն ինքն էլ իր տրամադրությունն ու խաղն ունի Բրյուսելի հետ, որտեղ պետք չէ բացառել և այն, որ Սարգսյանն էլ իր հերթին խաղում է ստորագրության այսպես ասած «գինը բարձրացնելու» վրա: Բայց, անգամ այդ դեպքում, այսպես ասած այդ խաղը ապահովագրելու համար էլ Սարգսյանին հարկավոր է ապահովագրված լինել այսպես ասած թիկունքի խաղից, որ կարող է ծավալվել Մոսկվայում: Սարգսյանի այցը Բրյուսելի Վեհաժողովից առաջ բոլոր դեպքերում ունենալու է թիկունքն ապահովագրելու, այսպես ասած, անցանկալի անակնկալներից պաշտպանվելու նպատակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում