Sunday, 19 05 2024
Մոսկվայի «Մեծ թատրոնից» մարդկանց տարհանել են
Պուտինը արտոնեց, որ Ալիեւը հանդիպի Իրանի նախագահին
«Պուտինի այցը Հյուսիսային Կորեա նախապատրաստական փուլում է»․ Պեսկով
Երևանի ռեստորաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի
Պարզ լճի մոտ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի եզրափակիչ փուլը. ներկա է եղել Փաշինյանը
Սկսեցինք Տավուշից՝ սակայն թիրախն ու լծումները Երևանում են. մենք հասել ենք մեր տրամաբանական ավարտին
Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է
Հասկացանք, դուք սկյութ եք
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել
Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա
22:15
Ան Լորանս Պետելը Ֆրանսիայի վարչապետին կոչ է արել հակազդել Ադրբեջանի քայլերին, որոնք կասկածի տակ են դնում երկրի ամբողջականությունը
Հայ-հնդկական ռազմական համագործակցության փաստաթուղթը պատմական է
Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար
ԻԻՀ-ի քրիստոնեական ֆիլիա՞լ են ուզում դառնանք. եկեղեցու ռևանշն անընդունելի է
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ամփոփեց օրվա ընթացքում ունեցած հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
Ոսկու առեղծվածը․ 9 անգամ աճել է ոսկու արտահանումը
Հայաստա՞ն, թե՞ Իրան, թուրքական «դիլեմա»
20:45
Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
20:30
Վիետնամի հանրային անվտանգության նախարարին առաջադրել են նախագահի պաշտոնում
Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան
Սյունեցի աշակերտները հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ․ դպրոցականների թիմային խճուղավազք» մրցաշարում
Գյումրիում գործող թանգարաններն առանձնահատուկ են պատրաստվել Թանգարանների միջազգային օրվան
Շարունակվում է ԵԽ աջակցությամբ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծի քննարկմանը նվիրված ՆԳՆ-ԱԺ երկօրյա աշխատաժողովը
19:15
Լավրովը բացահայտել է Վլադիմիր Պուտինի և Սի Ծինպինի բանակցությունների մանրամասները
19:00
Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել
ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ
Իսրայելի ռազմական գործողության հետևանքով մեկ օրում Գազայում 83 մարդ է զոհվել
18:15
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
Ադրբեջանը ռազմաօդային ուժերի նոր հրամանատար ունի. ի՞նչ դերակատարության է նախապատրաստվում Ալիեւը
17:50
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը

Ինչ կապ ունի Սոֆի Դևոյանի որդին Բաղրամյանի թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատիրոջ հետ, և որտեղ է հիմա վերջինս

Նախօրեին լրատվամիջոցներից մեկն անդրադարձել էր «Բաղրամյանի» թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատեր Արմենակ Խաչատրյանի «ոդիսականին»։ Գրվել էր, որ թռչնաբուծարանը մոտ մեկ տարի է՝ փակվել է, իսկ սեփականատեր Արմենակ Խաչատրյանը հետախուզման մեջ է: Գրվել էր նաև, որ Արմենակ Խաչատրյանին պատկանող բոլոր ընկերությունները, այդ թվում և «Հավիցա», «Գժուկ» ՍՊԸ-ները սնանկ են ճանաչվել վարկային մեծ պարտավորությունները մարել չկարողանալու պատճառով: Իսկ պարտատերերի ցանկում է նաև պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանի որդին՝ Հովհաննես Պողոսյանը, որին և պատկանում է Գնդեվազի թռչնաֆաբրիկան: Պողոսյանն այն շահագործման իրավունքով հանձնել էր Խաչատրյանին, բայց վերջինս այստեղ էլ պարտքեր կուտակելուց հետո անհետացել է։

«Առաջին լրատվական»-ին, սակայն, հայտնի դարձավ, որ Արմենակ Խաչատրյանի նկատմամբ որևէ քրեական գործ չկա, նա հետախուզման մեջ չէ, պարզապես բացակայում է երկրից։ Բացի այդ, վերը նշված ընկերությունները դեռևս սնանկ չեն ճանաչվել, պարզապես սնանկության վարույթ է հարուցվել, գործերը սնանկության կառավարչի մոտ են, և գործընթացը դեռ չի ավարտվել։

Ինչ վերաբերում է Սեֆի Դեվոյանի որդու հետ ունեցած խնդիրներին, ապա Խաչատրյանի ընտանիքին մոտ կանգնածները մեզ պատմեցին, որ, առհասարակ, այդպիսի խնդիր չկա, քանի որ նրանք ազգականներ են։ Սոֆի Դևոյանի որդին Արմենակ Խաչատրյանի կնոջ եղբայրն է։ Երկուսն էլ զբաղվել են թռչնաբուծական բիզնեսով։ Եվ հետո Սոֆի Դևոյանի որդին Գնդեվազի թռչնաֆաբրիկան ձեռք է բերել հենց Արմենակ Խաչատրյանի շնորհիվ։ Ներկայումս որևէ պարտքուպահանջ չկա, քանի որ Խաչատրյանը չի աշխատեցրել այդ ֆաբրիկան, պարզապես շփումներ է եղել գործի բերումով։

Առհասարակ, Արմենակ Խաչատրյանը բիզնես ոլորտում չհաջողեց, քանի որ իշխանության շրջապատից հովանավորներ չուներ։ Շարքային գործարար էր։ Տևական դադարից հետո նրան հաջողվեց 2016-ին վերաբացել Բաղրամյանի թռչնաբուծական ֆաբրիկան, սակայն մի քանի ամիս աշխատեցնելուց հետո խնդիրները չվերացան, և գործարանը նորից փակվեց։ Դեռևս անցած տարի «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արմենակ Խաչատրյանն ասել էր, որ «պատրաստ է փայ տալ ոմանց, միայն թե թողնեն գործարանը աշխատեցնի», բայց դա էլ չփրկեց։ Ներկայումս Խաչատրյանի շրջապատը տարածվող այդ լուրերի մեջ ևս միտում է տեսնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում