ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման քննադատության է ենթարկել ԱՄՆ քաղաքականությունը։ Օբաման այդ մասին հայտարարել է հանրահավաքի ժամանակ՝ հաջակցություն Վիրջինիա նահանգի նահագապետի ընտրությունների թեկնածուի։ Օբաման ամերիկյան քաղաքականությունն անվանել է «պառակտված և թշնամական»։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը բարձրության վրա է գտնվում, երբ մարդկանց օգնում է բարձրանալ, այլ ոչ ստորացնում նրանց։ Այս մասն փոխանցում է The Hill պարբերականը։
«Եթե դու հաղթում ես արշավը՝ մարդկանց պառակտելով, ապա քեզ չի հաջողվի նրանց ղեկավարել»,-եզրակացրել է նախկին նախագահը։
Իր ելույթի ընթացում Օբաման ոչ մի անգամ չի հիշատակել Դոնալդ Թրամփի անունը, չնայած նրա դիտողությունները վերաբերվել են հենց նրան։